Կենտրոնական բանկում տեղի է ունեցել ԱՄՀ առաքելության այցի բացման հանդիպումը
Սեպտեմբերի 16-ին Կենտրոնական բանկում տեղի է ունեցել բացման հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության՝ Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և նախագահի տեղակալներ Արմեն Նուրբեկյանը, Հովհաննես Խաչատրյանը։
Քննարկվել են վերջին մակրոտնտեսական զարգացումները, տնտեսական հեռանկարներն ու հիմնական ռիսկերը, դրամավարկային քաղաքականությունը, արժութային քաղաքականությունը, միջազգային պահուստների մասով և ֆինանսական հատվածի զարգացումները։
Կողմերն անդրադարձել են նաև Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ներքո սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքին՝ ներառյալ բանկերի վերակառուցման (resolution) կատարելագործված շրջանակը, վճարային համակարգը, կլիմայական ռիսկերի բացահայտումը, ռիսկերի կառավարումը և կապիտալի շուկայի զարգացումը։
