2026թ․-ի հունվար-հուլիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունը աճել է 2․4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 502.1 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը աճել է 2․4%-ով։
Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 2․1 անգամ և կազմել 252,417.9 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալն նվազել է 8․6%-ով և կազմել է 963,415.6 մ3։ Գիպսի արտադրությունը աճել է 36․2%-ով՝ կազմելով 21,484.0 տոննա։
Կրի արտադրությունը աճել է 26․2%-ով և կազմել 28,254.0 տոննա։ Ավազի արտադրությունն նվազել է 8․2%-ով՝ կազմելով 4,088.9 հազար տոննա, իսկ տուֆի արտադրությունն աճել է 66․1%-ով և կազմել 68,656.7 տոննա։
