Բեռնափոխադրումների ծավալն ըստ տրանսպորտի տեսակների. 2026թ. հունվար-հուլիս
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներիի համաձայն 2026թ.-ի հունվար-հուլիսին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 9,572.7 հազար տոննա: 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 5․9%-ով:
Մասնավորապես երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23․8%-ով և կազմել է 1,092.3 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 279.1 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 503.6 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 309.6 հազար տոննա:
Ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2025թ.-ի հունվար-հունիսի համեմատ աճել է 1․9%-ով և կազմել է 7,164.8 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 389.9 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 2,538.2 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 4,236.7 հազար տոննա:
Օդային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 8․7%-ով և կազմել է 23.7 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 12.7 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 11 հազար տոննա:
Մայրուղային խողովակաշարային բեռնափոխադրումների ծավալը 2025թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17․2%-ով և կազմել է 1,291.9 հազար տոննա:
