Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ
18/09/2026 13:54
Կիսվել

Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ

Ucom-ի աջակցությամբ Իմփաքթ Հաբ Երևանի կողմից իրականացվող Ucom Fellowship ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն այցելել են Ucom և հանդիպել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ։

Հանդիպման ընթացքում Ռալֆ Յիրիկյանը մասնակիցների հետ կիսվել է առաջնորդության և ձեռներեցության ոլորտում իր փորձով ու դիտարկումներով, ծանոթացել թիմերի առաջընթացին, քննարկել նրանց առջև ծառացած մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները և տվել գործնական խորհուրդներ՝ ելնելով յուրաքանչյուր թիմի ընթացիկ կարիքներից։

Արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացվող Ucom Fellowship ծրագիրն աջակցում է Հայաստանում գործող վաղ փուլում գտնվող թիմերին, ստարտափներին և ձեռներեցներին, որոնք տեխնոլոգիական լուծումներ են մշակում բնապահպանական խնդիրների լուծման համար։

«Լավ գաղափարը կարևոր սկիզբ է, բայց այն իրական փոփոխություն է դառնում միայն այն ժամանակ, երբ գաղափարի հետևում կանգնած մարդիկ պատրաստ են այն փորձարկել, զարգացնել և պատասխանատվություն ստանձնել արդյունքի համար։ Ucom-ում մեզ համար հատկապես կարևոր է տեսնել, որ տեխնոլոգիան կարող է ծառայել ոչ միայն բիզնեսի զարգացմանը, այլև բնապահպանական խնդիրների լուծմանը», – ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ութամսյա ծրագրի ընթացքում Իմփաքթ Հաբ Երևանը մասնակիցներին ուղեկցում է ինկուբացիոն ամբողջ գործընթացում՝ օգնելով ստուգել գաղափարների կենսունակությունը, ամրապնդել բիզնես մոդելները և մշակել նախատիպեր կամ նվազագույն կենսունակ արտադրանքներ (MVP)։

Ծրագիրը ներառում է մասնակիցների կարիքներին համապատասխան դասընթացներ, անհատական մենթորություն, փորձագիտական խորհրդատվություն, կապերի ստեղծման հնարավորություններ, ինչպես նաև հասանելիություն Իմփաքթ Հաբ Երևանի ձեռնարկատիրական համայնքին և աշխատանքային տարածքին։

Ucom-ի մասնագետները ևս ներգրավված են ծրագրում որպես մենթորներ՝ մասնակիցներին փոխանցելով գործնական փորձ, մասնագիտական դիտարկումներ և ոլորտային գիտելիքներ։

«Ucom Fellowship-ը մասնակիցներին տալիս է այն միջավայրը, գիտելիքն ու մասնագիտական աջակցությունը, որոնք անհրաժեշտ են վաղ փուլում գտնվող գաղափարը առավել կենսունակ լուծման վերածելու համար։ Իմփաքթ Հաբ Երևանում մեր դերն է ուղեկցել նրանց այդ ամբողջ ճանապարհին՝ սկզբնական ենթադրությունների ստուգումից և բիզնես մոդելի ամրապնդումից մինչև համապատասխան մենթորների ու փորձագետների հետ կապերի ստեղծում։ Ucom-ում նման հանդիպումները ևս մեկ կարևոր հնարավորություն են մասնակիցների համար՝ անմիջականորեն շփվելու փորձառու գործարար ղեկավարների հետ և ստանալու գործնական հետադարձ կապ», – ասել է Իմփաքթ Հաբ Երևանի գլխավոր գործադիր տնօրեն Նազարեթ Սեֆերյանը։

Ucom Fellowship-ի ավարտին թիմերը կներկայացնեն ծրագրի ընթացքում մշակած լուծումները։ Երեք լավագույն գաղափարները կստանան ֆինանսական աջակցություն՝ դրանց հետագա զարգացման համար։

Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության կոնվերգենտ  ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտներում՝ իր բաժանորդներին ապահովելով արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններ։ Ucom-ը ձևավորում է միասնական թվային էկոհամակարգ՝ կենտրոնանալով հաճախորդի փորձառության, ցանցի որակի և տեխնոլոգիական առաջատարության վրա։ 5G ցանցի զարգացումը, միջազգային տեխնոլոգիական համագործակցությունները և կայուն զարգացման ծրագրերը Ucom-ը դարձնում են ոչ միայն կապի օպերատոր, այլև երկրի թվային առաջընթացի առանցքային դերակատար։

Իմփաքթ Հաբ Երևանը հիմնադրվել է 2016 թվականին և ավելի քան 110 Իմփաքթ Հաբերից բաղկացած համաշխարհային ցանցի մաս է։ Այն աջակցում է ձեռներեցներին, նորարարներին և փոփոխություններ նախաձեռնող անհատներին՝ ինկուբացիոն ծրագրերի, կրթական հնարավորությունների, մասնագիտական ցանցերի և համագործակցային համայնքի միջոցով։ Հիմնադրումից ի վեր Իմփաքթ Հաբ Երևանն իրականացրել է ավելի քան 40 ծրագիր և կազմակերպել ավելի քան 500 կրթական հանդիպում ու միջոցառում։ Համայնքն այսօր միավորում է ավելի քան 350 անդամի, որոնք Հայաստանում իրականացնում են ավելի քան 100 նախագիծ։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45