Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 415.00+1.00 EUR SELL - 419.50+0.50
OIL:  BRENT - 103.94-1.71 WTI - 101.19-1.14
COMEX:  GOLD - 4360.20+0.32 SILVER - 65.47+1.84
COMEX:  PLATINUM - 1799.30+0.63
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.04+0.63 EUR/GBP - 1.1481+0.20
FOREX:  EUR/USD - 1.1481+0.20 GBP/USD - 1.3363-0.07
STOCKS RUS:  RTSI - 838.30-1.97
STOCKS US: DOW JONES - 51778.04+0.61 NASDAQ - 26418.30+1.69
STOCKS US: S&P 500 - 7637.76+1.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10816.14+1.19 CAC40 - 8186.93+0.57
STOCKS EUR:  DAX - 25716.71+0.70
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Էլ Նինյոն կարող է խաթարել Եվրոպայում գազի պահանջարկի կանխատեսումները
18/09/2026 16:22
Կիսվել

Էլ Նինյոն կարող է խաթարել Եվրոպայում գազի պահանջարկի կանխատեսումները

Այս տարի Եվրոպան կարող է բախվել ռեկորդային ուժգնության քամիների։ Դրա պատճառը կարող է լինել Էլ Նինյո կլիմայական երևույթը, որը կապված է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածում ջրի մակերևույթի տաքացման հետ և ազդում է ամբողջ մոլորակի եղանակի վրա։

Եվրոպայի համար դա կնշանակի ավելի տաք ձմեռներ և քամիների ուժգնացում։ Հետևաբար, հողմային էներգետիկան կարող է նոր խթան ստանալ, իսկ կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները՝ կրճատել բնական գազի սպառումը։ Այս մասին հայտնում է Thomson Reuters-ը։

Էլ Նինյոն փոխում է կլիման՝ առաջացնելով եղանակային անոմալ երևույթներ։ Ընթացիկ տարում օդերևութաբաններն ակնկալում են հատկապես ուժեղ Էլ Նինյո։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Սելեստե Սաուլոն հայտարարել է, որ այս տարի երևույթի ցուցանիշները կարող են ռեկորդային լինել։

Nebbo օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Էլ Նինյոյի գագաթնակետը կգրանցվի նոյեմբեր-հունվար ամիսներին։ Դա նշանակում է, որ դրա հետ կապված եղանակային անոմալիաները կդրսևորվեն նաև ձմռանը։ Nebbo-ի տեխնոլոգիական բաժնի ղեկավար Ժերար Կաստրոն պարզաբանել է, որ ձմեռային Էլ Նինյոյի ժամանակ Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում դիտվում են ճնշման բացասական անոմալիաներ։ Դրա հետևանքով փոխվում է բարձրադիր արագ հոսանքի՝ ջեթ հոսքի ուղղությունը, իսկ Մեծ Բրիտանիայում, Հյուսիսային ծովում, Իռլանդիայում և Սկանդինավիայում արևմտյան քամիներն ուժեղանում են։

Եթե կանխատեսումները իրականանան, Եվրոպայի հողմային էլեկտրակայանները, հատկապես Հյուսիսային ծովում, ինչպես նաև Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում, 2026 թվականի վերջին զգալիորեն կավելացնեն էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Սա կարևոր փոփոխություն կլինի հողմային էներգետիկայի մի քանի տարվա թույլ արդյունքներից հետո։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37