Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.26-0.47 WTI - 96.46-1.91
COMEX:  GOLD - 4350.50-0.40 SILVER - 65.83-1.66
COMEX:  PLATINUM - 1791.30-0.81
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.42+0.19 EUR/GBP - 1.1472-0.06
FOREX:  EUR/USD - 1.1472-0.06 GBP/USD - 1.3379-0.03
STOCKS RUS:  RTSI - 845.84-0.76
STOCKS US: DOW JONES - 52048.83+0.71 NASDAQ - 27122.09+2.26
STOCKS US: S&P 500 - 7764.70+1.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10739.01+0.75 CAC40 - 8138.94+0.92
STOCKS EUR:  DAX - 25575.01+1.07
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Google-ն սկսել է արհեստական բանականությամբ Googlebook նոութբուքների նախնական պատվերների ընդունումը
22/09/2026 14:11
Կիսվել

Google-ն սկսել է արհեստական բանականությամբ Googlebook նոութբուքների նախնական պատվերների ընդունումը

Google-ն սկսել է նախնական պատվերների ընդունումը, ինչպես նաև հրապարակել է Googlebook նոր շարքի առաջին նոութբուքների գներն ու տեխնիկական բնութագրերը։ Նոութբուքներն ունեն արհեստական բանականության ներկառուցված գործառույթներ, գրում է Bloomberg-ը։

Պրեմիում դասի նոութբուքների արժեքը, որոնք կարտադրեն Acer-ը, Asustek Computer-ը, Dell Technologies-ը, HP-ն և Lenovo-ն, կսկսվի 899 դոլարից։

Կոմպակտ Googlebook նոութբուքները կշռում են 1-1.3 կգ, ունեն 13-15 դյույմ անկյունագծով սենսորային էկրան և 16-32 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Դրանք կաշխատեն Googlebook OS օպերացիոն համակարգով, որը միավորում է Android-ի, Gemini AI-ի և ChromeOS-ի տարրերը։ Նոութբուքները կսարքավորվեն Intel Core Ultra Series 3 կամ Qualcomm Snapdragon X պրոցեսորներով։

Ընկերությունն ակնկալում է, որ նոր նոութբուքները պահանջարկ կունենան Android սարքերի օգտատերերի շրջանում։

IDram

«Մեր աշխատանքի ժամանակակից մոտեցումն ամբողջությամբ օպտիմիզացված չէ նոութբուք օգտագործելու համար։ Մարդիկ սկսում են աշխատել հեռախոսով, այնուհետև անցնում են նոութբուքին և հակառակը»,  գործակալությանը տված հարցազրույցում ասել է Google-ում Android-ի էկոհամակարգի համար պատասխանատու Սամիր Սամաթը, – «Մենք ցանկանում էինք վերաիմաստավորել նոութբուքը՝ հաշվի առնելով ժամանակակից իրողությունները և այն, թե ինչպես են մարդիկ ապագայում փոխգործակցելու սարքերի հետ։ Որոշեցինք սկսել Android-ի օգտատերերի համայնքից, որտեղ իսկապես առաջարկի բաց կա»:

Googlebook-ի նախնական պատվերներն ընդունվում են սեպտեմբերի 21-ից։ ԱՄՆ-ում վաճառքները կմեկնարկեն հոկտեմբերի 4-ին, իսկ Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Ավստրալիայում՝ հոկտեմբերի 5-ից։

Bloomberg-ը նշում է, որ Googlebook-ի թողարկումը ընկերության՝ պրեմիում դասի նոութբուքների շուկա դուրս գալու առաջին փորձը չէ։ 2017 թվականին ընկերությունը ներկայացրել էր Pixelbook-ը, որի գինը սկսվում էր 999 դոլարից։ Այն վաճառվում էր Google ապրանքանիշով, սակայն 2022 թվականին ընկերությունը դադարեցրել էր այս շարքի արտադրությունը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37