Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
24/09/2026 11:42
Կիսվել

Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Fast Shift վճարահաշվարկային ընկերությունն ու Yandex Go-ն օրերս փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որի շրջանակում FastShift էլեկտրոնային դրամապանակի վճարային ծառայությունն ինտեգրվել է YandexGo հավելվածում։

Fast Shift հավելվածն առաջին էլեկտրոնային դրամապանակն է Հայաստանում, որն ինտեգրվել է YandexGo հավելվածում որպես վճարային մեթոդ։ Նախաձեռնությունը միտված է օգտատերերի համար առավել հարմար և շահավետ վճարային փորձառություն ստեղծելուն՝ միաժամանակ առաջարկելով մի շարք առավելություններ։

Fast Shift վճարահաշվարկային ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանն ընդգծել է, որ երկու տեխնոլոգիական ընկերությունների գործակցությունը նոր հեռանկարներ է ստեղծում հաճախորդների փորձառության բարելավման և նոր լուծումների ներդրման համար․ «Fast Shift-ի համար շատ առանձնահատուկ է այս հնարավորությունը և այս համագործակցությունը։ Նախ՝ ինտեգրվել ենք ոլորտի առաջատարին, որն ունի միլիոնից ավելի օգտատեր և այդ օգտատերերը փաստացի հնարավորություն են ստանում նաև օգտվել Fast Shift հավելվածից և Fast Shift վճարման եղանակից։ Առավելությունները շարունակական են լինելու», – ասել է նա։

Համագործակցության առաջին փուլում Yandex Go հավելվածում Fast Shift դրամապանակով վճարող օգտատերերը կարող են ստանալ 30% զեղչ մինչև 3 ուղևորության համար։ Գործակցությունը լինելու է շարունակական և ընդգրկելու է Yandex Go-ի ծառայությունների ավելի լայն շրջանակ, ինչն ուղեկցվելու է մի շարք առավելություններով Fast Shift դրամապանակի միջոցով վճարումներ կատարած օգտատերերի համար։

Yandex Armenia-ի ղեկավար, Yango Group-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային ղեկավար Արամ Մխիթարյանը կարևորել է ընկերությունների գործակցությունը․ «Fast Shift-ն առաջին հայկական ընկերությունն է, որի դրամապանակը մենք ինտեգրել ենք, այսինքն՝ տրամադրում ենք մեր օգտատերերին ալտերնատիվ վճարման մեթոդ։ Դա կարևոր է այն պատճառով, որ մենք լոկալ վճարահաշվարկային ընկերություններին կարողանում ենք հնարավորություն տալ ստանալու հասանելիություն հասարակության լայն զանգվածներին», – ասել է նա։

Fast Shift վճարահաշվարկային ընկերությունն արագ և անվտանգ էլեկտրոնային դրամապանակ է, որը ֆինտեխ լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։ Fast Shift վճարահաշվարկային ծառայության հավելվածը ներբեռնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Yandex Go-ն թվային հարթակ է, որը միավորում է մի քանի քաղաքային ծառայություններ։ Հավելվածի միջոցով կարելի է պատվիրել ուղևորություններ և սնունդ ռեստորաններից, առաքել իրեր, վարձակալել ինքնագլորներ և շարժական լիցքավորիչներ, հետևել հասարակական տրանսպորտի շարժին և օգտվել այլ հնարավորություններից։

Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41