Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63954.19+1.08 TOPIX - 3991.71-0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 23094.83+0.23 SSEC - 3681.47+0.91
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
28/10/2026  CBA:  USD - 360.51-0.42 GBP - 478.58-2.07
28/10/2026  CBA:  EURO - 400.96-1.4
28/10/2026  CBA:  GOLD - 47026+334 SILVER - 617.43-9.78
Տիեզերական տեխնոլոգիաների զարգացման գործում մեծ ավանդ ունեցող Քամ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 17-րդ դափնեկիրն է
07/10/2026 12:21
Կիսվել

Տիեզերական տեխնոլոգիաների զարգացման գործում մեծ ավանդ ունեցող Քամ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 17-րդ դափնեկիրն է

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացածների շարքը համալրվել է տեխնոլոգիական ոլորտի ևս մեկ ականավոր ներկայացուցչով։ Տեխնոլոգիական մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «IBX», «Axiom Space», «Intuitive Machines», «X-energy» և «Quantum Space» ընկերությունների հիմնադիր և համահիմնադիր Քամ Ղաֆարիանն ընտրվել է Հայաստանում և արտերկրում հեղինակություն ձեռք բերած Պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր: Տեսանյութ

Փոքր տարիքում տեսնելով «Apollo 11»-ի պատմական վայրէջքը Լուսնի վրա՝ Քամ Ղաֆարիանն այնպես է տպավորվել, որ իր ամբողջ մասնագիտական կյանքը նվիրել է տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը։

2024 թվականի փետրվարին՝ Լուսնի վրա ամերիկյան վերջին վայրէջքից ավելի քան կես դար անց, «Intuitive Machines» ընկերության «Odysseus» տիեզերական սարքը վայրէջք կատարեց Լուսնի հարավային բևեռային շրջանում։

«Axiom Space»-ը, որի համահիմնադիրն ու գործադիր նախագահը Քամ Ղաֆարիանն է, NASA-ի՝ ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն հետ համագործությամբ իրականացնում է մի շարք նշանակալի նախագծեր, այդ թվում՝ կոմերցիոն անձնակազմով տիեզերական առաքելությունների և կոմերցիոն ուղեծրային ենթակառուցվածքի ստեղծման ծրագրեր։

Մրցանակակրին ներկայացրել են մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը և մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող, «Synopsys Armenia»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Բանախոսները տեղեկացրել են, որ ճարտարագետ, գործարար, «Axiom Space»-ի հիմնադիր և գործադիր նախագահ Քամ Ղաֆարիանը Հայաստանում կհյուրընկալվի նոյեմբերին:

2024 թվականի փետրվարին «Intuitive Machines» ընկերության «Odysseus» տիեզերական սարքը պատմական վայրէջք կատարեց հարավային բևեռային շրջանում՝ դառնալով «Apollo 17»-ից հետո Լուսնի մակերևույթ հասած առաջին ամերիկյան տիեզերական սարքը և նմանատիպ առաջին կոմերցիոն առաքելությունը:

Լուսնային հարավային բևեռի ուսումնասիրությունը մի շարք պատճառներով մեծ նշանակություն ունի գիտության համար։ Գիտնականների կարծիքով՝ մշտապես ստվերում գտնվող խառնարաններում կարող են սառույցի պաշարներ լինել, որոնք հնարավոր կլինի օգտագործել ջուր, թթվածին և նույնիսկ վառելիք ստանալու համար՝ ապագա տիեզերական առաքելությունների համար։ Կան նաև տարածքներ, որտեղ արևի լույսը հասանելի է երկար ժամանակ, ինչը և հնարավորություն է ստեղծում արևային էներգիայի օգտագործման համար։ Բացի այդ, հարավային բևեռի հողն ու ապարները կարող են պահպանել Լուսնի և Արեգակնային համակարգի ձևավորման մասին հնագույն տեղեկություններ։

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հիմնվել է 2009 թվականի հուլիսի 6-ին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով: Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է ոլորտում և մարդկության կյանքում շրջադարձային արդյունքի հասած անհատների, որոնց համաշխարհային բացառիկ ներդրումը ճանաչվել է միջազգայնորեն: Նրանց՝ միջազգային ճանաչման արժանացած գլոբալ ներդրումը կարող է լինել տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական և ֆինանսական:

Մրցանակաբաշխության նախաձեռնողն ու աջակիցը «Սինոփսիս» ընկերությունն է։ Արդեն 17 տարի այս հեղինակավոր պետական մրցանակի գլխավոր գործընկերը Viva-ն է:

Մրցանակաբաշխությանն աջակցում են ՏՀՏ գործատուների միությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

«Երբ երեխան նայում է Լուսնին, նա երազանք է տեսնում։ Քամ Ղաֆարիանի պատմությունը ցույց է տալիս, որ մի օր այդպիսի երազանքը կարող է փոխել աշխարհը։ Սակայն յուրաքանչյուր մեծ ձեռքբերման՝ տիեզերական սարքի, նոր տեխնոլոգիայի կամ մի ամբողջ արդյունաբերության հետևում կանգնած է մարդ, որը հավատացել է իր գաղափարին և համարձակություն է ունեցել անելու առաջին քայլը։ Մենք ցանկանում ենք, որ երեխաներն ու երիտասարդները Հայաստանում մեծանան սեփական ուժերի նկատմամբ նույնպիսի հավատով և որպեսզի, տեսնելով համաշխարհային առաջնորդների ձեռքբերումները, մտածեն՝ «Ես նույնպես կարող եմ», և Հայաստանը նրանց համար լինի վայր, որտեղ իրենց տաղանդը պահանջված է, գաղափարներն արժեք ունեն, և որտեղ կարող է սկսվել իրենց կյանքի մեծ ճանապարհը։ Հենց այդ պատճառով Viva-ն արդեն 17 տարի աջակցում է այս մրցանակին՝ Հայաստանը կապելով մարդկանց հետ, որոնք ընդլայնում են հնարավորի սահմանները։ Մեզ համար կապն առանձնահատուկ իմաստ է ստանում, երբ այն միավորում է տաղանդը հնարավորությունների հետ, երազանքը՝ վստահության, իսկ ոգեշնչումը՝ գործողության։ Եթե նման մարդկանց օրինակը թեկուզ մեկ երիտասարդի օգնի հավատալ սեփական ուժերին, անել առաջին քայլը և չընկրկել դժվարությունների առջև, նշանակում է՝ այդ կապն արդեն իսկ հսկայական արժեք ունի։ Գուցե հենց այսպես է սկսվում հաջորդ հայտնագործության պատմությունը, որով մի օր կհպարտանա Հայաստանը»»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Քամ Ղաֆարիանը տիեզերքի առևտրայնացման իր տեսլականն ունի. սկսած միջազգային տիեզերական հաջորդ կայանի կառուցումից մինչև Լուսնի և Մարսի վրա տիեզերական քաղաքների հիմնադրումը, տիեզերական ճանապարհորդությունների հասանելիության ընդլայնումը և միկրոգրավիտացիայի հնարավորությունների օգտագործումը՝ Երկրի վրա կիրառելի նոր տեխնոլոգիաներ մշակելու համար։

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներն ընտրվում են միջազգային հանձնաժողովի կողմից:

«Քամ Ղաֆարիանն իրապես մարմնավորում է Համաշխարհային բարձր տեխնոլոգիաների պետական մրցանակի ոգին։ Նրա ուշագրավ ճանապարհը՝ Լուսնի վրա մարդկության առաջին քայլերով ոգեշնչված մանուկից մինչև տիեզերական հետազոտությունների ոլորտի առաջատար դառնալը, ցույց է տալիս, թե ինչպես կարող են համարձակ տեսլականն ու նորարարությունը նպաստել մարդկության առաջընթացին։ Երբ 2009 թվականին «Սինոփսիս»-ը նախաձեռնեց այս մրցանակը, նպատակն էր արժևորել տեխնոլոգիական ոլորտի այն առաջնորդներին, որոնց ներդրումը նորարարական տեխնոլոգիաների միջոցով երկարաժամկետ և նշանակալի ազդեցություն է ունենում մարդկության կյանքում։ Հայաստանի Հանրապետության կառավարության և մեր գործընկերների հետ միասին մենք հպարտ ենք շարունակելու այս առաքելությունը, պատվելու Քամին՝ որպես մրցանակի 17-րդ դափնեկիր, և սպասում ենք նրան Հայաստանում հյուրընկալելուն»,- ասել է «Synopsys Armenia»-ի տնօրեն, մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:

17 տարվա ընթացքում Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներն են.
1. «Intel Corporation»-ի նախկին գործադիր տնօրեն Քրեյգ Բարեթ (2010թ.)
2. «Apple Inc.»-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակ (2011թ.)
3. «Synaptics, Inc.»-ի պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջին (2012)
4. Կիսահաղորդչային արդյունաբերության ավագ մասնագետների ընկերության նախագահ և «Techno Vision»-ի նախագահ Ցուգիո Մակիմոտո (2013)
5. «Cisco Systems»-ի զարգացման գլխավոր տնօրեն Մարիո Մացոլա (2014)
6. «Kaspersky Lab»-ի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Եվգենի Կասպերսկի (2015)
7. Ինտերնետի ռահվիրա և «Open-Root»-ի գլխավոր գործադիր տնօրեն Լուի Պուզեն (2016)
8. «Nest labs»-ի հիմնադիր, iPod-ի ստեղծող Թոնի Ֆադել (2017)
9. «National Instruments»-ի համահիմնադիր, դոկտոր Ջեյմս Թրուշարդ (2018)
10. Ունկաս Էնեասի և Հելեն Ուիթաքերի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Տակեո Կանադե (2019)
11. «Synopsys»-ի գլխավոր գործադիր համատնօրեն, դոկտոր Չի-Ֆուն Չան (2020)
12. «IBM»-ի էլեկտրոնային նախագծման ավտոմատացման խմբի փոխնախագահ Լեոն Ստոկ (2021)
13. «Adobe»-ի գլխավոր գործադիր տնօրեն Շանտանու Նարայեն (2022)
14. «Infosys»-ի հիմնադիր Նարայանա Մուրթի (2023)
15. «AIPLAB» կոնսորցիումի հիմնադիր՝ դոկտոր Յոշիակի Դայմոն Հագիվարա (2024)
16. «Analog Devices Inc.»-ի գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշ (2025)
17. «IBX», «Axiom Space», «Intuitive Machines», «X-energy» և «Quantum Space» ընկերությունների հիմնադիր և համահիմնադիր Քամ Ղաֆարիան (2026)

28/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
-0.42
Եվրո (EUR)
400.96
-1.4
Ռուբլի (RUR)
4.4754
-0.0032
Լարի (GEL)
138.98
-0.08
47026
+334
Արծաթ
617.43
-9.78