Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
Գերմանիայում հայտարարել են, որ ձմռանը գազի դեֆիցիտի ռիսկեր չկան
08/10/2026 12:09
Կիսվել

Գերմանիայում հայտարարել են, որ ձմռանը գազի դեֆիցիտի ռիսկեր չկան

Գալիք ձմռանը Գերմանիան առանց գազի չի մնա, չնայած ստորգետնյա պահեստարաններում առկա պաշարներն այս պահին համեմատաբար քիչ են։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Կատարինա Ռայխեն։

«Այսօրվա դրությամբ պահեստարաններում ավելի շատ գազ կա, քան ծախսվել է անգամ ամենացուրտ տարում», – նրա խոսքերը մեջբերում է Süddeutsche Zeitung-ը։

Միաժամանակ Էկոնոմիկայի նախարարության ղեկավարը ընդգծել է, որ էներգետիկ ճգնաժամի սրման դեպքում լրացուցիչ նախազգուշական միջոցների ձեռնարկումն անհրաժեշտ է։

«Աճող սպառնալիքների պայմաններում իմաստ ունի, պատկերավոր ասած, կրկնակի ապահովագրվել», – հավելել է նա։

Նախարարը հայտարարել է գազի ռազմավարական պաշար ձևավորելու նպատակով մրցույթների անցկացման մասին։ Նպատակն է երկիրը պաշտպանել «անկանխատեսելի իրադարձություններից»։

«Ինչ վերաբերում է գներին, մեզ առաջին հերթին անհրաժեշտ են ավելի երկարաժամկետ պայմանագրեր, որպեսզի գազի գներն ավելի լավ ֆիքսվեն և կայունացվեն։ Նավթի առումով նույնպես տեսնում ենք, որ, ըստ ամենայնի, Հորմուզի նեղուցով հնարավոր է տեղափոխել ավելի մեծ ծավալներով գազ, քան ի սկզբանե ենթադրվում էր։ Սա նույնպես որոշակի թեթևացում է ապահովում», – նշել է Ռայխեն։

Նրա խոսքով՝ պետական ներկրողներ Uniper-ը և Sefe-ն արդեն Էկոնոմիկայի նախարարությանը տեղեկացրել են պահեստարաններ գազի լցակուտակման ծավալներն ավելացնելու մասին։

«Մենք հենց դրան էլ մղում էինք նրանց: Բացի այդ, մենք մրցույթի ենք հանել երկարաժամկետ օպցիոններ՝ ձմռան համար անհրաժեշտ գազի ծավալների երաշխավորման նպատակով», – պարզաբանել է նախարարը։

Գազամատակարարման անվտանգությունն ուժեղացնելու որոշումը գերատեսչությունն ընդունել էր սեպտեմբերի վերջին։ Այդ ժամանակ Գերմանիայի ստորգետնյա գազապահեստարանների լցվածության մակարդակը նվազել էր մինչև 59%։ Բեռլինում հիմնական ապակայունացնող գործոնը համարում են Մերձավոր Արևելքում առկա աշխարհաքաղաքական ռիսկերը, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցով նավագնացության փաստացի արգելափակումը։

Ավելի վաղ Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարությանը մեղադրում էին ջեռուցման սեզոնին ոչ բավարար պատրաստվածության մեջ։ Սակայն Բունդեսթագի համապատասխան հանձնաժողովի համար գերատեսչության պատրաստած ներքին զեկույցում առաջիկա ձմռանը համակարգային գազի պակասի հավանականությունը գնահատվում է որպես ցածր։ Եթե էներգամատակարարման հոսքերում, այնուամենայնիվ, լուրջ խափանում տեղի ունենա, կառավարությունը կշարունակի նպատակային ռազմավարական պաշարի ձևավորումը։

07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14