Չինական սպորտային ապրանքանիշ Anta-ն դարձել է Puma-ի խոշորագույն բաժնետերը
Չինական սպորտային հագուստ և կոշիկ արտադրող Anta-ն գնել է գերմանական Puma SE ընկերության բաժնետոմսերի մոտ մեկ երրորդը։ Ինչպես նշվում է Anta-ի մամուլի հաղորդագրությունում, ընկերությունն ավարտել է ներդրումային Artemis SAS ընկերությունից Puma-ի արժեթղթերի 29.06%-ի ձեռքբերումը։
Գործարքի գումարը կազմել է 1.51 մլրդ եվրո։
«Կարգավորող մարմինների բոլոր անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց և գործարքի փակման ստանդարտ պայմանները կատարելուց հետո Anta Sports-ը դարձել է Puma-ի խոշորագույն բաժնետերը», – հայտարարել է չինական ընկերությունը։
Anta-ն ընդգծել է, որ հարգում է Puma-ի մարզական ժառանգությունը, ապրանքանիշի ինքնությունը, նրա կորպորատիվ մշակույթը, ինչպես նաև անկախ կառավարումն ու ինքնավարությունը։
Anta ապրանքանիշի պատմությունը սկսվում է 1990-ականների սկզբից՝ Չինաստանի արևելյան Ֆուցզյան նահանգում գործող փոքր կոշիկի արտադրությունից։ Այս տարիների ընթացքում ընկերությունը դարձել է Չինաստանի սպորտային հագուստի և կոշիկի խոշորագույն արտադրողներից մեկը, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության օլիմպիական հավաքականի պաշտոնական գործընկերը։
