Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Մաքսային ծառայությունը հրավիրում է աշխատանքի
30/01/2014 09:50
Կիսվել

Մաքսային ծառայությունը հրավիրում է աշխատանքի

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2014թ.-ի փետրվարի 26-ին` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ք.Երևան, Իսակովի 10 հասցեում գտնվող մասնաշենքում, ժամը 12:00-ից անցկացնելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություն:

ՊԵԿ-ի տարածած հայտարարության համաձայն՝ քննությանը կարող են մասնակցել այդ նպատակով մինչև 2014թ.-ի փետրվարի 19-ը ներառյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտե դիմած 18 տարին լրացած, առնվազն միջնակարգ (լրիվ) կրթություն ունեցող այն ՀՀ քաղաքացիներն, ովքեր ունեն մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագրից օգտվելու իմացություն:

Քննությանը մասնակցելու համար դիմորդները մինչև 2014թ.-ի փետրվարի 19-ը ներառյալ վերադաս մաքսային մարմին (հասցեն` Խորենացի 3) են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

– դիմում` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի անունով,

– անձնագրի, միջնակարգ կրթության, առկայության դեպքում` նաև բարձրագույն կրթության և (կամ) մասնագիտական վերապատրաստման վկայականի պատճեններ,

– «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված երեք հազար դրամի չափով պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագիր:

Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություններին մասնակցել ցանկացող անձինք «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված երեք հազար դրամ չափով պետական տուրքի վճարումը պետք է իրականացնեն հօգուտ ՀՀ պետական բյուջեի` ՀՀ կենտրոնական գանձապետարանի 900005163275 հաշվին, որպես «Մաքսային ձևակերպումների մասնագիտական որակավորման քննությանը մասնակցելու համար պետական տուրք»:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92