Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
Հնդկական Reliance Industries-ը դարձել է վենեսուելական նավթի խոշորագույն գնորդը
09/10/2026 14:37
Կիսվել

Հնդկական Reliance Industries-ը դարձել է վենեսուելական նավթի խոշորագույն գնորդը

Հնդկական Reliance Industries կորպորացիան դարձել է ԱՄՆ-ից դուրս վենեսուելական նավթի խոշորագույն գնորդը, հաղորդում է CNBC-ն։ Kpler-ի փորձագետների տվյալներով՝ սեպտեմբերին Հնդկաստանը Վենեսուելայից օրական ներմուծել է 257 հազար բարել հում նավթ, որի 76%-ը բաժին է ընկել Մուկեշ Ամբանիի ընկերությանը։

Մատակարարումների հիմնական ուղղությունը Ջամնագարի նավթավերամշակման համալիրն է, որի հզորությունը կազմում է օրական 1.4 մլն բարել։ Փորձագետների նշմամբ՝ վենեսուելական ծանր տեսակի նավթը դժվար է վերամշակել և հարմար չէ բոլոր գործարանների համար, սակայն Reliance Industries-ի գործարանը տեխնոլոգիապես հարմարեցված է հենց այդ տեսակի հումքի վերամշակմանը։ Ակնկալվում է, որ հոկտեմբերին Վենեսուելայից Հնդկաստան նավթի մատակարարումները կավելանան՝ հասնելով օրական 350 հազար բարելի։

Գնումների ծավալների աճը տեղի է ունենում այն ֆոնին, երբ հնդկական ընկերությունը մասնակցում է ԱՄՆ-ում վերջին 50 տարվա ընթացքում առաջին նոր նավթավերամշակման գործարանի կառուցմանը։ Նախագծում
ներդրումները գնահատվում են 300 մլրդ դոլար։

Միևնույն ժամանակ, Հնդկաստանը շարունակում է մնալ ռուսական նավթի խոշորագույն ներմուծողը․ սեպտեմբերին երկիրը գնել է օրական 1.82 մլն բարել։ Չնայած արտաքին ճնշմանը՝ Հնդկաստանի կառավարությունն ընդգծում է, որ էներգակիրների գնման վերաբերյալ որոշումները պայմանավորված են բացառապես ազգային էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։

Հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումների խափանումների դեպքում հիմնական տնտեսական ռիսկերը կրում են ասիական երկրները։ Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնանը հայտարարել է, որ միջազգային ջրային ուղիներով նավագնացության ազատությունը վճռորոշ նշանակություն ունի համաշխարհային մատակարարման շղթաների համար։ Տարանցումը սահմանափակելու ցանկացած փորձ սպառնալիք է ստեղծում Եվրոպայի և Ասիայի էներգետիկ անվտանգության համար՝ այդ տարածաշրջանները դարձնելով խոցելի՝ մակրոտնտեսական ցնցումների նկատմամբ։

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33