Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել
09/10/2026 15:05
Կիսվել

Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել

Ֆասթ Բանկի աջակցությամբ և «Բարդերի» ակումբի նախաձեռնությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել բարեգործական համերգ։ Հեղինակային երգերի երեկոյի ողջ հասույթն ուղղվելու է «Հուսո տուն» բարեգործական հիմնադրամի սոցիալական ծրագրերի իրականացմանը։

«Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանի խոսքով՝ այս երեկոն Ֆասթ Բանկի բարեգործական նախաձեռնություններին աջակցելու առաջին դեպքը չէ ․ «Շնորհիվ Ֆասթ Բանկի մենք այսօր հնարավորություն ունենք մշակութային կյանքն ինտեգրելու սոցիալական նախագծին: Այսօր այս համերգի ամբողջ տոմսերն ազատագրվել են այն բոլոր ծախսերից շնորհիվ Ֆասթ Բանկի և ստացել հնարավորություն ուղղվելու սոցիալական նախագծի», – ասել է նա։

«Բարդերի» ակումբի անդամ, հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանը նշել է, որ բարեգործական համերգին իրենց միացել են նաև «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնի երիտասարդ մասնակիցները․ «Այսօր տիկնիկային թատրոնի բեմի վրա հեղինակ կատարող ժանրի ներկայացուցիչներն են՝ Վախթանգ Հարությունյան, ես՝ Արմինե Հայրապետյան, Էդուարդ Զորիկյան և իհարկե Ռուբեն Հախվերդյանը, ինչպես նաև մեր երիտասարդ կատարողները, ովքեր մեզ նոր են միացել այս վերջին տարիների «Հուսո առագաստ» փառատոնի ընթացքում», – ասել է նա։

Ֆասթ Բանկը շարունակում է գործուն աջակցություն տրամադրել մշակութային նախաձեռնություններին՝ միաժամանակ ընդլայնելով բարեգործական և հովանավորչական ծրագրերի ծավալը։

Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33