ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 03/02/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 3-ին, բորսայում կայացել է 2400000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 16 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 23850000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.00%, փակմանը` 8.00%, առավելագույնը` 8.00%, նվազագույնը` 7.80%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.9191%: