Ray-Ban կայսրության ժառանգը պատմել է ընտանեկան խնդիրների մասին
Իտալացի միլիարդատեր Լեոնարդո Մարիա Դել Վեկիոն՝ EssilorLuxottica-ի հիմնադրի որդին և 5.3 մլրդ դոլար գնահատվող կարողության ժառանգորդը, պատմել է հոր հետ ունեցած բարդ հարաբերությունների մասին։
Pump փոդքասթին տված հարցազրույցում 31-ամյա ձեռնարկատերը խոստովանել է, որ, չնայած ընտանիքի հարստությանը, մանկության տարիներին իրեն պակասել են ծնողական ուշադրությունն ու ջերմությունը։ Նրա խոսքով՝ անձնական ապրումներն ավելի ուշ հանգեցրել են թմրանյութերի օգտագործման հետ կապված խնդիրների։
2026 թվականի օգոստոսին Դել Վեկիոն լքել է EssilorLuxottica-ում զբաղեցրած ղեկավար պաշտոնները, այդ թվում՝ ռազմավարության տնօրենի պաշտոնը, ինչպես նաև Ray-Ban-ի նախագահի պաշտոնը։
Միևնույն ժամանակ, ձեռնարկատերը ընտանեկան Delfin հոլդինգի միջոցով պահպանել է բիզնեսում ունեցած խոշոր բաժնեմասը։
