Բացահայտվել են նոր Toyota Corolla-ի թողարկման ժամկետները
Autohome պորտալի հաղորդմամբ՝ չին-ճապոնական FAW Toyota համատեղ ձեռնարկությունը նախատեսում է Corolla-ի նոր սերնդի սերիական արտադրությունը սկսել 2028 թվականին։ Չինաստանի շուկայի գնորդների համար ապրանքանիշը կպատրաստի միանգամից չորս տարբերակ՝ բենզինային շարժիչով դասական մոդել, ցանցից լիցքավորվելու հնարավորությամբ HEV հիբրիդ, արտաքին աղբյուրից լիցքավորվող PHEV հիբրիդ և ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենա։
Սերիական մեքենայի արտաքին տեսքի մասին որոշ պատկերացում է տալիս 2025 թվականին ներկայացված կոնցեպտ-մոդելը։ Ցուցադրական ավտոմեքենան ունի սրընթաց ու ցածր ուրվագիծ և նեղ լուսադիոդային լուսարձակներ։ FAW Toyota-ում ակնարկում են, որ այս համարձակ դիզայներական լուծումներից միայն որոշները կպահպանվեն մինչև սերիական արտադրության փուլը։
Առայժմ խոսքը բացառապես Չինաստանում գտնվող ընկերության գործարանում արտադրության մասին է։ Մոդելի՝ Չինաստանից դուրս, այդ թվում՝ եվրոպական շուկայում հայտնվելու ժամկետները դեռևս չեն հրապարակվել։
Նոր մոդելի հիմքում կդրվի Toyota Multi-Pathway մոդուլային հարթակը, որը նախատեսված է տարբեր տեսակի ուժային՝ էլեկտրական, հիբրիդային և ջրածնային վառելիքային համակարգերի համար։ Փոխանցման համակարգը կհամալրվի վարիատորով։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

