Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
American Airlines-ն ավիավառելիքի թանկացման պատճառով վնասներ է կանխատեսում
23/10/2026 17:24
Կիսվել

American Airlines-ն ավիավառելիքի թանկացման պատճառով վնասներ է կանխատեսում

American Airlines ավիաընկերությունը վառելիքի գների աճի պատճառով տարվա արդյունքներով վնասներ է կանխատեսում և նախազգուշացնում, որ նույնիսկ նավթի գների նվազման դեպքում ավիատոմսերի գները չեն վերադառնա Իրանի պատերազմի մեկնարկից առաջ եղած մակարդակին։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը։

«Եթե վառելիքի գները նվազեն, կարծում եմ՝ ավիատոմսերի արժեքը, հավանաբար, կմնա մոտավորապես ներկայիս մակարդակին։ Իսկ եթե վառելիքի գները բարձրանան, մենք պետք է ավելի մեծ շահույթ ապահովենք և բարձրացնենք ավիատոմսերի գները՝ վառելիքի թանկացումը փոխհատուցելու համար», – պարբերականի հետ զրույցում հայտարարել է ընկերության ֆինանսական տնօրեն Դևոն Մեյը։

Ավելի վաղ American Airlines-ը հայտնել էր երրորդ եռամսյակի հասույթի 19% աճի մասին՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Դրան նպաստել են պրեմիում դասի զբոսաշրջային ծառայությունների վաճառքի աճը և կորպորատիվ պատվերներից ստացվող հասույթի ավելացումը։ Սակայն ավիավառելիքի թանկացումը միայն երրորդ եռամսյակում հանգեցրել է լրացուցիչ 1.9 մլրդ դոլարի ծախսերի։

Ավելի վաղ իռլանդական Ryanair լոուքոսթերի գործադիր տնօրեն Մայքլ Օ՛Լիրին նախազգուշացրել էր ավիատոմսերի սակագների զգալի աճի անխուսափելիության մասին՝ նշելով, որ հաջորդ տարի ոչ մի ավիաընկերություն չի կարողանա կլանել նավթի գների նման կտրուկ աճի հետևանքով առաջացած ծախսերը։

Ավելի վաղ Ryanair-ի ղեկավարը կանխատեսել էր, որ ավիատոմսերի գները կարող են աճել 10-20%-ով։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2