Porsche-ը խաղադրույք է անում պատվերով պատրաստվող թանկարժեք ավտոմեքենաների վրա
Porsche-ը եկամուտ ստանալու նոր միջոց է գտել, որը Sonderwunsch ծրագրի շրջանակում բացառիկ ավտոմեքենաների արտադրությունն է։ Այս մասին գրում է Motor1-ը։ Ընկերության անհատականացման բաժնի փոխնախագահ Ալեքսանդր Ֆաբիգը հայտնել է, որ ներկայումս մշակվում է շուրջ 15 նախագիծ, որոնց բյուջեն կազմում է 2-15 միլիոն դոլար։
Ֆաբիգը չի բացահայտել, թե կոնկրետ ինչ ավտոմեքենաների մասին է խոսքը։ Սակայն դրանց թվում կարող են լինել ինչպես սերիական մոդելների խորապես անհատականացված տարբերակներ, այնպես էլ բացառիկ սուպերքարեր, որոնք ստեղծվում են բացառապես անհատական պատվերներով։
Porsche-ն անհատականացման հնարավորությունների ընդլայնումը դիտարկում է որպես իր արտադրանքի շահութաբերությունը բարձրացնելու միջոց։ Օրինակ՝ 911 ընտանիքի բարձրակարգ տարբերակները կարող են երեք անգամ ավելի թանկ արժենալ, քան բազային մոդելը։
Ֆաբիգի մատնանշած եկամտի մեկ այլ աղբյուր դասական մոդելների գործարանային վերականգնումն է։ Գործարանի արտադրամասերում արդեն վերականգնվել է 11 ավտոմեքենա, իսկ ևս 16-ը սպասում է վերականգնման գործընթացին։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

