Forbes-ը հրապարակել է «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանի հարցազրույցը
Forbes ամսագիրը COP17 Armenia -ի առթիվ թողարկված հատուկ համարում հրապարակել է «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանի հարցազրույցը։
Հարցազրույցում Սանասար Բեգլարյանն անդրադարձել է Flash 3.0-ին՝ ընկերության ամբողջական վերափոխմանն ու նոր էկոհամակարգին. թե ինչպես է ավելի քան 30 տարվա պատմություն ունեցող վառելիք ներմուծող և վաճառող ընկերությունը փոխակերպվել ճանապարհային ենթակառուցվածքներում ծառայություններ մատուցող ժամանակակից ընկերության՝ իր էլեկտրական լիցքավորման կայաններով, լցակայանների տարածքում գործող Էքսպրես խանութներով, ծառայությունների թվայնացմամբ և, իհարկե, բնապահպանությամբ՝ որպես ընկերության առաջնահերթություն։
«Ապագան պատկանում է այն ընկերություններին, որոնք ավելի քիչ ռեսուրսներով ավելի շատ արժեք են ստեղծում»,- նշել է Սանասար Բեգլարյանը։
Ամբողջական հարցազրույցը՝ forbes.at/files/content-artikel/cop17-yerevan.pdf
