Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Ներկայացրել են այն երկրները, որտեղ կարելի է ապրել միայն կենսաթոշակով
29/10/2026 16:18
Կիսվել

Ներկայացրել են այն երկրները, որտեղ կարելի է ապրել միայն կենսաթոշակով

Ինչպես հաղորդում է Euronews հեռուստաալիքը, Եվրոպայում պետական կենսաթոշակները տարբեր չափով են ծածկում առօրյա ծախսերը։ Հյուսիսային և Արևմտյան Եվրոպայում կենսաթոշակները հիմնականում բավարարում են հիմնական կարիքները հոգալու համար, մինչդեռ Արևելյան Եվրոպայում և Բալկաններում դրանք հաճախ չեն բավականացնում անգամ ամենաանհրաժեշտ ծախսերը հոգալու համար։

Այս եզրակացությանն է հանգել Moorepay ընկերությունը՝ 2025 թվականի վերջի դրությամբ համեմատելով միջին կենսաթոշակի չափը մեկ անձի կենսապահովման ծախսերի հետ՝ առանց բնակարանի վարձակալության վճարի։ Եթե հաշվարկում ներառվեր նաև բնակարանի վարձը, այն երկրների թիվը, որտեղ կենսաթոշակները չեն ծածկում ծախսերը, զգալիորեն ավելի մեծ կլիներ։

Ինչպես հաղորդում է Euronews-ը, առաջատարը Լյուքսեմբուրգն է, որտեղ միջին կենսաթոշակը կազմում է շուրջ 28 790 եվրո, իսկ կենսապահովման ծախսերը՝ 12 791 եվրո։ Հիմնական կարիքները հոգալուց հետո մնում է գրեթե 16 հազար եվրո։ Այսպիսով, կենսաթոշակը ավելի քան երկու անգամ գերազանցում է կենսապահովման ծախսերը։ Նման իրավիճակ է նաև Իտալիայում (210%) և Ֆինլանդիայում (208%)։ Այս ցուցանիշին մոտ են Իսպանիան (199%) և Դանիան (189%)։

Հյուսիսային և Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում ցուցանիշը տատանվում է 150-180%-ի սահմաններում։ Դրանք են՝ Իսլանդիան (179%), Նորվեգիան (178%), Գերմանիան (176%), Բելգիան (170%), Ավստրիան (165%), Ֆրանսիան (160%), Նիդեռլանդները (159%) և Շվեդիան (158%)։

Եվս վեց երկրում կենսաթոշակը մոտավորապես հավասար է ծախսերին կամ փոքր-ինչ գերազանցում է դրանք՝ կազմելով 100-150%։ Այս երկրներում կենսաթոշակով ապրել հնարավոր է, սակայն ֆինանսական անվտանգության զգալի պաշար չկա։ Դրանք են՝ Շվեյցարիան (131%), Իռլանդիան (126%), Մեծ Բրիտանիան (120%), Լեհաստանը (112%), Չեխիան (108%) և Հունաստանը (103%)։

20 երկրում պետական կենսաթոշակը չի ծածկում անգամ հիմնական ծախսերը։ Դրանց մի մասում տարբերությունը համեմատաբար փոքր է․ Սլովենիայում ցուցանիշը կազմում է 95%, Սլովակիայում՝ 94%, Էստոնիայում՝ 91%, Պորտուգալիայում՝ 90%, Չեռնոգորիայում՝ 89%, Լիտվայում՝ 85%, Խորվաթիայում՝ 82%, Հունգարիայում՝ 81%։

Սակայն շատ երկրներում իրավիճակը զգալիորեն ավելի վատ է, և ցուցանիշը չի հասնում 65%-ի։ Այդ երկրների թվում են Բոսնիա և Հերցեգովինան (53%), Կիպրոսը (58%), Հյուսիսային Մակեդոնիան (61%), Թուրքիան (64%) և Լատվիան (65%)։

Վարկանիշային աղյուսակի վերջին հորիզոնականներում են Վրաստանը (22%), Ալբանիան և Ուկրաինան (յուրաքանչյուրը՝ 29%), ինչպես նաև Մոլդովան (42%)։ Այս երկրներում կենսաթոշակները չեն ծածկում նույնիսկ ընդհանուր ծախսերի կեսը։

Փորձագետները տարբերությունը բացատրում են երկրների բարեկեցության մակարդակով և կենսաթոշակային համակարգերի կառուցվածքով։ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Նոել Ուայթսայդի խոսքով՝ ավելի աղքատ երկրներում տարեց մարդիկ հաճախ ստիպված են ապավինել ընտանիքի աջակցությանը։

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) տվյալներով՝ 65 տարեկանից բարձր եվրոպացիների եկամուտների շուրջ երկու երրորդը գոյանում է պետական վճարումներից։ Հետևաբար, կենսաթոշակային համակարգի կառուցվածքն ու արդյունավետությունն անմիջականորեն որոշում են տարեցների կենսամակարդակը։

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44