Ջոդին դարձել է պատմության մեջ երկրորդ ամենաթանկ դինոզավրը
Ջոդի դինոզավրի կմախքը վաճառվել է 47.3 մլն դոլարով, ինչը ութ անգամ գերազանցում է դրա նախնական գնահատված արժեքը։ Այս մասին հայտնում է Mash Money-ն։
Վեց մասնակից 12 րոպե շարունակ պայքարել է փոքր գիշատիչ դինոզավրի կմախքը ձեռք բերելու համար։ Աճուրդն անցկացվել է Նյու Յորքում՝ Sotheby’s աճուրդի տանը։ Ջոդին զբաղեցրել է երկրորդ տեղը աճուրդների պատմության ամենաթանկ դինոզավրերի կմախքների վարկանիշում։
Գիտնականները պաշտոնապես Ջոդիին դասել են առանձին, հազվագյուտ ցեղի ներկայացուցիչների շարքին․ պարզվել է, որ դինոզավրը նանոտիրաննուս է, ոչ թե տիրանոզավրերի ցեղի պարզապես փոքր ներկայացուցիչ։
Աճուրդների պատմության ամենաթանկ դինոզավրերի վարկանիշում առաջին տեղը զբաղեցնում է Գաս անունով տիրանոզավրը։ Նրա կմախքը վաճառվել է ռեկորդային՝ 50.1 մլն դոլարով։ Նախկինում ամենաթանկը համարվում էր Ապեքս անունով ստեգոզավրի կմախքը, որն աճուրդում վաճառվել էր 44.6 մլն դոլարով։
