Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Ինչի հաշվին է ԱՄՆ տնտեսությունը զարգացնում արհեստական բանականության ոլորտը
02/11/2026 12:54
Կիսվել

Ինչի հաշվին է ԱՄՆ տնտեսությունը զարգացնում արհեստական բանականության ոլորտը

Արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում ներդրումների բումը խթանում է ԱՄՆ տնտեսության աճը, սակայն այդ աճն ունի նաև հակառակ կողմը․ այն կարող է դուրս մղել բնակարանաշինության, արդյունաբերության և այլ ոլորտներում կատարվող ներդրումները։ The Atlantic-ը վերլուծել է ԱԲ-ի զարգացման հետևանքները՝ Տեխաս նահանգի Դալաս քաղաքի օրինակով։

Հրապարակման համաձայն՝ վերջին չորս տարիների ընթացքում Դալասը վերածվել է ԱՄՆ-ում տվյալների կենտրոնների կառուցման խոշորագույն կենտրոններից մեկի։ Ներկայումս քաղաքի ագլոմերացիայում կա շուրջ 125 նման օբյեկտ, ևս 19-ը կառուցվում է, իսկ 53-ի շինարարությունը նախատեսվում է։ Այս ֆոնին աճում են շինարարական ոլորտի աշխատողների աշխատավարձերը, իսկ գործազրկության մակարդակը պահպանվում է 4.1%-ի սահմաններում։

Միևնույն ժամանակ, քաղաքում մասնավոր տների շինարարության մեկնարկների թիվը մեկ տարվա ընթացքում նվազել է 12%-ով, իսկ բազմաբնակարան շենքերում կառուցվող բնակարանների թիվը երեք տարվա ընթացքում կրճատվել է 43%-ով։ Գրասենյակային տարածքների շինարարությունը նույնպես շարունակում է մնալ ցածր մակարդակի վրա։

Ինչպես ընդգծում է պարբերականը, առայժմ բաց է մնում այն հարցը, թե արդյոք ԱԲ-ի զարգացումը կարող է փոխհատուցել մյուս ոլորտներում գրանցվող անկումը, թե ինքն է դառնում դրա պատճառներից մեկը։

The Atlantic-ի տվյալներով՝ Oracle-ը, Microsoft-ը, Amazon-ը, Meta-ն և Alphabet-ը 2026 թվականին կապիտալ ծախսերի համար նախատեսում են ուղղել 800 մլրդ դոլար՝ տասնամյա վաղեմության մակարդակը գերազանցելով ութ անգամ։ Ներկայումս ԱՄՆ-ում կառուցվում է 543 տվյալների կենտրոն, ևս 2513-ի կառուցումը նախատեսված է։

IDram

Միևնույն ժամանակ, տեխնոլոգիական ընկերությունները մեծացնում են փոխառու միջոցների, աշխատուժի, հողատարածքների և շինանյութերի նկատմամբ պահանջարկը, ինչի հետևանքով թանկանում են նաև այլ ոլորտների նախագծերը։ Անշարժ գույքի գնման և վարձակալության գործակալական ծառայություններ մատուցող Redfin ընկերության գլխավոր տնտեսագետ Դերիլ Ֆեյրվեզերը նշել է, որ ներդրումների բարձր եկամտաբերությունը «հիպոթեքային շուկայից դուրս է քաշում ամբողջ գումարը»։

The Atlantic-ը նաև նշում է, որ շինարարության ոլորտի վրա ազդում են առևտրային պատերազմը, ներգաղթի քաղաքականության խստացումը և Իրանի դեմ պատերազմը։

Պարբերականը նկատում է, որ գործարկումից հետո տվյալների կենտրոնները քիչ աշխատատեղեր են ստեղծում, սակայն սպառում են հսկայական քանակությամբ էլեկտրաէներգիա և ջուր։ Որքան ավելի շատ ռեսուրսներ է ԱՄՆ-ն ուղղում ԱԲ-ի զարգացմանը՝ ի վնաս մյուս ոլորտների, այնքան ավելի մեծ է դառնում երկրի տնտեսության կախվածությունն այդ ներդրումների արդյունավետությունից և դրանց ակնկալվող արդյունքների արդարացումից։

Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ ԱՄՆ-ում 10 տրլն դոլար գնահատվող արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման բումը սկսել է «ճաքեր տալ»՝ բախվելով տվյալների կենտրոնների շինարարության ձգձգումներին, փոխառությունների արժեքի աճին և տեղի բնակիչների դժգոհությանը։ Սա վտանգի տակ է դնում հարյուրավոր նախագծերի իրականացումը և մեծացնում ներդրողների կասկածները խոշորածավալ ներդրումների հետգնման հնարավորության վերաբերյալ։

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում տեխնոլոգիական ընկերություններն ավելի ու ավելի ակտիվորեն ներդրումներ են կատարում արհեստական բանականության տարբեր մոդելների ուսուցման և զարգացման համար նախատեսված նոր տվյալների կենտրոնների ստեղծման գործում։ Այս միտման հետևանքով արդեն 2025 թվականին տվյալների կենտրոններում ներդրումները գերազանցել են նավթային ոլորտում կատարված ներդրումները։ Այս մասին նշվել է Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ)՝ համաշխարհային էներգետիկայի զարգացման վերաբերյալ տարեկան զեկույցում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91