Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Բնապահպանության նախարարության նոր բացահայտումները
12/02/2014 10:10
Կիսվել

Բնապահպանության նախարարության նոր բացահայտումները

ՀՀ բնապահպանության նախարարության 03-07.02.2014թթ. ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչական վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  250.0 հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի հինգ որոշում և հաշվարկվել է  178.5 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես՝ Սյունիքի տարածքային ստորաբաժանման  աշխատակիցները՝ «Լեռ էքս» ՍՊԸ կողմից արտադրական  կեղտաջրերով  Գեղի գետի Օդաբարա վտակի աղտոտման  ուսումնասիրության արդյունքում  հաշվարկել են  178.5 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցի արդյունքում առգրավել են հինգ հատ տիրազուրկ ձկնորսական  ցանց և 7.8 կգ կենդանի  խեցգետին, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ:

ոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած ստուգայցի արդյունքում առգրավվել է  15.0կգ «սիգ»  տեսակի տիրազուրկ  ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  «Նարեկ» ծերանոց:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Լոռու տարածքային ստորաբաժանման  կողմից  մեկ տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի  որոշում, իսկ   Շիրակի  ստորաբաժանման  աշխատակիցները  երկու տնտեսվարողի  նկատմամբ կայացրել են 100.0հազ.դր.  գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի և Արարատի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները մեկական տնտեսվարողի  նկատմամբ կայացրել են 50.0հազարական դրամի վարչական տուգանքների  որոշումներ:

Բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ մուտք է եղել  950.0 հազ.դր. գումար:

AMP
09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12