ԱՄՆ-ում նավթի պաշարներն անցած շաբաթ անսպասելիորեն աճել են 3.38 մլն բարելով
Նոյեմբերի 13-ին ավարտված շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի պահեստարաններում նավթի առևտրային պաշարներն աճել են 3.38 մլն բարելով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչությունը (EIA)։
Նույն ժամանակահատվածում բենզինի առևտրային պաշարներն աճել են 5.192 մլն բարելով, իսկ թորվածքային վառելիքի (դիստիլյատների) պաշարները՝ 140 հազար բարելով։
Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում կանխատեսել էին նավթի պաշարների 500 հազար բարելով նվազում, բենզինի պաշարների 1.7 մլն բարելով աճ և դիստիլյատների պաշարների 1.1 մլն բարելով ավելացում։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) վաճառվող նավթի պահեստավորման համար նախատեսված Քուշինգի տերմինալում պաշարները նվազել են 1.209 մլն բարելով։ Մեկ շաբաթ առաջ դրանք աճել էին 106 հազար բարելով։
