Սի Ծինփին. Չինաստանը համաշխարհային բիզնեսին կտրամադրի հսկայական բաց շուկա
Չինաստանը համաշխարհային գործարար հանրությանը կտրամադրի հսկայական բաց շուկա։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Չինաստանը համաշխարհային գործարար շրջանակներին կտրամադրի աննախադեպ մասշտաբի բաց շուկա», – ասել է նա Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գործարար գագաթնաժողովում։
2026 թվականի նոյեմբերի 17-18-ը Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվում էր Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գործարար գագաթնաժողովը, որը միավորում է տարածաշրջանի երկրների պետական և գործարար շրջանակների ներկայացուցիչներին։ Միջոցառման հիմնական նպատակն է զարգացնել միջազգային առևտուրը, ներդրումները և տնտեսական համագործակցությունը։ Մասնակիցները քննարկում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազատ առևտրի գոտու ստեղծումը, թվային տնտեսությունը, արհեստական բանականությունը և կայուն զարգացումը։
