Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 394.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Դոնալդ Թրամփը բարձր նավթագների մեղավորներ է գտել
23/11/2026 12:08
Կիսվել

Դոնալդ Թրամփը բարձր նավթագների մեղավորներ է գտել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գները բարձր են մնացել Դեմոկրատական կուսակցության և Իրանի գործողությունների պատճառով։

«Եվ դեմոկրատները, և Իրանը բոլոր ջանքերը գործադրում էին նավթի բարձր գները հնարավորինս երկար պահպանելու համար, սակայն ընտրություններից հետո նավթի գները նվազեցին՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի։ Ցավալի է, որ ընտրողները դա չգիտակցեցին նախքան իրենց ընտրությունը կատարելը, թեև հենց ընտրություններն էլ բավականին «տարօրինակ» էին», – գրել է նա։

Թրամփի խոսքով՝ Իրանի իշխանությունները դեմոկրատներին համարում են «թույլ և անարդյունավետ», իսկ նրանց քաղաքականությունը՝ «երկիրը քայքայող»։ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ թույլ չի տա Թեհրանի՝ Վաշինգտոնի նկատմամբ ծրագրերի իրականացումը և վստահություն է հայտնել ԱՄՆ հաղթանակի հարցում։

Հանրապետականը նաև հիշեցրել է, որ նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրություններից առաջ կանխատեսել էր ֆոնդային շուկայի անկում՝ դեմոկրատների հաղթանակի դեպքում։ Նրա խոսքով՝ այդ կանխատեսումն իրականացել է։ Բացի այդ, Թրամփը պնդում է, որ ընտրություններից հետո Իրանը մեծացրել է անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարձակումների ինտենսիվությունը։

Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ Brent տեսակի նավթի գինը հոկտեմբերի սկզբի մեկ բարելի դիմաց 136 դոլարից նոյեմբերին նվազել է մինչև 93 դոլար։ Գների անկումը պայմանավորված է Պարսից ծոցի երկրներից մատակարարումների վերականգնմամբ։ ՄԷԳ-ն ակնկալում է, որ 2026 թվականի չորրորդ եռամսյակում նավթի համաշխարհային շուկան կրկին կունենա առաջարկի ավելցուկ, իսկ 2027 թվականին առաջարկի գերազանցումը պահանջարկի նկատմամբ ավելի կմեծանա։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72