Ֆրիդրիխ Մերցը ԵՄ բյուջեի առաջարկվող ծավալը չափազանց մեծ է համարել
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Եվրամիության՝ 2028-2034 թվականների համար առաջարկվող բյուջեի ծավալը չափազանց մեծ է որակել։ Նա ընդգծել է համայնքի անդամ պետությունների միջև ֆինանսական բեռի արդար բաշխման անհրաժեշտությունը։
«Ներկայում ներկայացված առաջարկը առաջին քայլն է, սակայն դրա ծավալը շարունակում է չափազանց մեծ մնալ։ Գրեթե բոլոր անդամ պետություններն այսօր կանգնած են իրենց բյուջեների համախմբման անհրաժեշտության առջև։ Եվրամիության բյուջեն, որն այդ պայմաններում ավելանում է ավելի քան 40%-ով, չի համապատասխանում ժամանակի պահանջներին», – հայտարարել է Մերցը։ Նրա խոսքերը մեջբերում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ ԵՄ բյուջեում պահպանվում է անհավասարակշռությունների հետագա խորացման վտանգը։
«Բեռի արդար և հավասար բաշխումը հնարավոր է միայն դրա եկամտային մասի վերանայման պայմաններում», – նշել է Մերցը։
Նրա կարծիքով՝ նոր բազմամյա ֆինանսական ծրագիրը պետք է դառնա գործուն Եվրամիության հիմքը և արտացոլի համայնքի հիմնական առաջնահերթությունները։ Դրանց թվում նա նշել է մրցունակության ամրապնդումը, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության ոլորտներում ներուժի զարգացումը՝ իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա։
