Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 411.50-0.50 EUR SELL - 416.50-2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4067.60+0.52 SILVER - 58.66+1.49
COMEX:  PLATINUM - 1604.10+0.76
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
Ucom. Ինովացիոն գաղափարների ճամբար
19/02/2014 15:04
Կիսվել

Ucom. Ինովացիոն գաղափարների ճամբար

U!com ընկերությունը՝ կարևորելով ինովացիոն գաղափարների կիրառությունը առօրյա կյանքում, կազմակերպում է ճամբար՝ Ծաղկաձոր  քաղաքում, ներգրավելով երիտասարդ ծրագրավորողների, դիզայներների և հետաքրքիր գաղափար ունեցողների: Եթե ունեք հետաքրքիր գաղափարներ, վերցրեք Ձեր համակարգիչը, հագնվեք շատ տաք և եկեք միասին իրագործելու դրանք 2500 մ բարձրության վրա: Ժամկետները՝ փետրվարի 20-ին ՝ժամը 8:00-ից մինչև 21:00: Վայրը` ք.Ծաղկաձոր (ճոպանուղու 2-րդ մակարդակ):

Նպատակը` առաջարկվող նախագծերը կամ ծրագրերը պետք է ուղղված լինեն Ծաղկաձորում  զբոսաշրջության զարգացմանը: Գաղափարները կարող են ներկայացվել տարբեր օպերացիոն համակարգերով՝

• iPhone ծրագրային լուծումներ կամ խաղեր

• Android ծրագրային լուծումներ կամ խաղեր

• Windows ծրագրային լուծումներ կամ խաղեր

ինչպես նաև հետաքրքիր լուծումներ կայքի միջոցով:

Մասնակիցները կարող են ներկայանալ  թիմերով. յուրաքանչյուր թիմում մինչև 5 հոգի: Մասնակցելու համար խնդրում ենք ներկայացնել Ձեր թիմի մասին ինֆորմացիա՝ լրացնելով կից հայտը: Հայտը ուղարկել [email protected]: Ինչպես նաև ծրագրավորելու և այլ գործողություններ անելու համար մի՛ մոռացեք վերցնել Ձեր համակարգիչը: Ինտերնետ WiFi կապն առկա է:

Փետրվարի 20-ին մասնակիցները կարող են զարգացնել գաղափարներ տեղում կամ շարունակել աշխատել արդեն մշակված նյութի վրա: Մրցույթի վերջում քննարկվելու են կոնցեպտուալ նախագծեր, որոնք հետագայում կթարմացվեն և կսատնան ավարտուն տեսք:

Տեղափոխման և սննդի ծախսերը հոգում է Ucom ընկերությունը:

Ինչպես նաև սահմնավում են մրցանակներ՝

1-ին տեղ 400.000 ՀՀ դրամ,  2-րդ տեղ 250.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 150.000 ՀՀ դրամ:

Մանրամասների համար զանգահարեք 095 559 550 կամ 095 338 273 

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15