Գերմանիայում գործազրկության մակարդակը կազմում է 6,8%
Ընթացիկ ամսում Գերմանիայում գործազուրկների թիվը կրճատվել է շուրջ 14 հազարով: Այժմ Գերմանիայում գործազուրկ է մոտ 2,914 մլն մարդ: Այս մասին հաղորդում է Գերմանիայի Աշխատանքի տեղավորման դաշնային գործակալությունը:
Հատկանշական է, որ երկրում գործազուրկների թվի անկում է գրանցվում արդեն երրորդ ամիսն անընդմեջ: Հունվարին գործազուրկների թիվը կրճատվել էր 28 հազարով, իսկ դեկտեմբերին՝ 19 հազարով:
Նշենք նաև, որ երկրում գործազրկության մակարդակը կազմում է 6,8%: Սա նվազագույն ցուցանիշն է՝ վերջին շուրջ 20 տարվա կտրվածքով: