Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.26-0.47 WTI - 96.46-1.91
COMEX:  GOLD - 4350.50-0.40 SILVER - 65.83-1.66
COMEX:  PLATINUM - 1791.30-0.81
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.42+0.19 EUR/GBP - 1.1472-0.06
FOREX:  EUR/USD - 1.1472-0.06 GBP/USD - 1.3379-0.03
STOCKS RUS:  RTSI - 845.84-0.76
STOCKS US: DOW JONES - 52048.83+0.71 NASDAQ - 27122.09+2.26
STOCKS US: S&P 500 - 7764.70+1.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10739.01+0.75 CAC40 - 8138.94+0.92
STOCKS EUR:  DAX - 25575.01+1.07
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Ստորագրվել է կրթության և գիտության բնագավառում ՀՀ-ԼՂՀ Համագործակցության ծրագիր
04/03/2014 21:09
Կիսվել

Ստորագրվել է կրթության և գիտության բնագավառում ՀՀ-ԼՂՀ Համագործակցության ծրագիր

ՀՀ և ԼՂՀ  կրթության և գիտության նախարարությունների միջև ստորագրվել է կրթության և գիտության բնագավառում 2014-2020թթ Համագործակցության ծրագիր:

Համաձայն ծրագրի` ԼՂՀ-ի համար բարձրորակ մասնագետներ պատրաստելու նպատակով ՀՀ պետական բուհերում կհատկացվեն տարեկան 60 անվճար տեղեր /բակալավրիատ/, միաժամանակ կապահովվի լավագույն շրջանավարտների մագիստրոսական կրթությունը` տարեկան 30 անվճար տեղեր հատկացնելով ՀՀ պետական բուհերում ԼՂՀ-ին հատկացված նպատակային տեղերում ընդգրկված և ԼՂՀ բուհերի շրջանավարտների համար, ինչպես նաև կհատկացվեն տարեկան 5 ասպիրանտական անվճար տեղեր:

Հանրակրթության ոլորտում նախատեսվում է, որ ՀՀ ԿԳ նախարարությունն անհրաժեշտ օժանդակություն կցուցաբերի դասագրքերի, մեթոդական և մասնագիտական գրականության ձեռքբերման ուղղությամբ: Բացի այդ, կողմերը միջոցներ կձեռնարկեն ՀՀ-ում կազմակերպվող դպրոցականների առարկայական օլիմպիադաների, մարզական սպարտակիադայի, ինտելեկտուալ խաղերի և տարբեր մրցույթների հանրապետական եզրափակիչ փուլերին ԼՂՀ թիմերի մասնակությունն ապահովելու և հաղթողներին հապապատասխան միջազգային մրցույթների թիմերի կազմում ընդգրկելու ուղղությամբ:

Բարձրագույն կրթության և գիտության ոլորտում կողմերը, մասնավորապես, կապահովեն ՀՀ ԳԱԱ և Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ Արցախի գիտական կենտրոնի արդյունավետ գործունեությունը` Արցախի տնտեսության զարգացմանն անհրաժեշտ գիտատեխնիկական հետազոտությունների, հումանիտար և բնագիտական գիտությունների գծով գիտական ուսումնասիրությունների և ըստ ոլորտների գիտական լաբորատորիաների ստեղծման ուղղությամբ: Կողմերը կապահովվեն նաև ԼՂՀ մասնագիտական կրթության ինտեգրումը ՀՀ մասնագիտական կրթությանը` հետևողական աշխատանքներ իրականացնելով Բոլոնյան կրթական գործընթացին ընդգրկման ուղղությամբ, ինչպես նաև  ԼՂՀ և ՀՀ բուհերի միջև համաձայնագրերի կնքման արդյունքում ըստ անհրաժեշտության կրկնակի դիպլոմներ շնորհելու միջոցով ԼՂՀ բուհերի շրջանավարտների ուսումն արտերկրի բուհերում շարունակելու հնարավորության ընձեռումը` հաշվի առնելով ԼՂՀ չճանաչված պետություն լինելու հանգամանքը:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37