Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50-0.50
EUR BUY - 426.50+1.50 EUR SELL - 432.00-1.00
OIL:  BRENT - 94.40+2.62 WTI - 91.50+4.26
COMEX:  GOLD - 4491.00-1.52 SILVER - 75.01-0.81
COMEX:  PLATINUM - 1950.30+1.42
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.7+0.28 EUR/GBP - 1.1633-0.22
FOREX:  EUR/USD - 1.1633-0.22 GBP/USD - 1.3457-0.01
STOCKS RUS:  RTSI - 1131.49-0.57
STOCKS US: DOW JONES - 51078.88+0.09 NASDAQ - 27086.81+0.42
STOCKS US: S&P 500 - 7599.96+0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 66734.24-0.30 TOPIX - 3924.24-0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 26038.32+2.52 SSEC - 4075.10+0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10338.95-0.68 CAC40 - 8146.59-0.45
STOCKS EUR:  DAX - 25003.04-0.40
02/06/2026  CBA:  USD - 368.53+0.18 GBP - 496.37+0.46
02/06/2026  CBA:  EURO - 429.12+0.14
02/06/2026  CBA:  GOLD - 52718-1118 SILVER - 896.4-1.1
Շվեյցարիան բացահայտելու 3 առիթ` Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում
05/03/2014 17:28
Կիսվել

Շվեյցարիան բացահայտելու 3 առիթ` Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում

Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Շվեյցարիայի դեսպանատունը ժամանակակից մոտեցմամբ ներկայացնում է երեք ոլորտ՝ սննդագիտություն, ոսկերչական իրերի դիզայն և թվային երաժշտություն: Միջոցառումները նախատեսվում են մարտի 14, 15, 20 և 21-ին, ինչպես նաև ապրիլի 5-ին:

Մարտի 14-ին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը հրավիրում է հանրային դասախոսության՝ «Գինու խաղողի պատմությունը, ծագումը և ապագան» թեմայով, որը կներկայացնի խաղողի գենետիկայի հանրաճանաչ մասնագետ դկտր. Ժոզե Վույամոն: Իսկ մարտի 15-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում կանցկացվի գինու համտես և ճաշկերույթ՝ դկտր.  Վույամոյի  և հանդիսության հյուրերի մասնակցությամբ:

Ոսկերչությամբ և դիզայնով հետաքրքրվածները հնարավորություն կունենան ծանոթանալու Ժնևի արվեստի և դիզայնի դպրոցի (La Haute École d’art et de design – Genève) ոսկերչական դիզայնի բաժնի ուսանողների հետ: Մարտի 20-ին և 21-ին Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում կցուցադրվեն նրանց պատրաստած ոսկերչական իրերը և դիզայներական աշխատանքները: 

DJ Օլիվեր Շայնը իր ոլորտի վառ մասնագետներից է: Շվեյցարիայի դեսպատանատան հրավերով  DJ Օլիվեր Շայնը բոլոր հետաքրքրվածների համար կանցկացնի սեմինար՝ ապրիլի 5-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Երաժշտությունն ավելի ակտիվ վայելելու համար նույն օրը Շվեյցարիայի դեսպանատունը հրավիրում է բոլորին KAMI ակումբ:  

«Մեզ համար ուրախալի է ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստանի հանրությանը ներկայացնել Շվեյցարիայի մշակութային բազմազանությունը: Հայաստանի մեր գործընկերների հետ միասին ներկայացնում ենք երեք ուղղություն՝ սննդագիտություն, ոսկերչություն և երաժշտություն՝ այս ոլորտների ավանդույթները և ժամանակակից միտումները ակներև են մեր երկու երկրներում»,- նշեց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Լուկաս Գասերը:

AMP
02/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
+0.18
Եվրո (EUR)
429.12
+0.14
Ռուբլի (RUR)
5.0629
-0.0645
Լարի (GEL)
138.37
+0.15
52718
-1118
Արծաթ
896.4
-1.1