ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 06/03/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 6-ին, բորսայում կայացել է 4350000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.41 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.25 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 32 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 40200000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.76%, փակմանը` 7.77%, առավելագույնը` 7.77%, նվազագույնը` 7.76%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.7644%: