Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏ
08/04/2009 18:41
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր տեղի է ունեցել Գործարարության աջակցման խորհրդի (ԳԱԽ) նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգում ընդգրկված մի քանի հարցերից, այսօրվա նիստում խորհուրդը հասցրել է քննարկել միայն նախորդ նիստի արձանագրությամբ տրված շուրջ մեկ տասնյակ հանձնարարականների կատարման ընթացքը։ Գործարարության աջակցման խորհրդի քարտուղար, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ հանձնարարականները հիմնականում եւ ժամանակին կատարվել են։ Մասնավորապես, «Էլեկտրասարք» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի` «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված` հարկային մարմնի կողմից հաշվառվող բոլոր հարկային պարտավորությունների մարման արդյունքում առաջացած հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի մնացորդը հարկ վճարողի ցանկությամբ ներմուծված ապրանքների մասով մաքսային մարմիններին վճարման ենթակա հարկերի գծով պարտավորությունների մարմանն ուղղելու ընթացակարգերը ՀՀ կառավարության կողմից սահմանելու անհրաժեշտության ու հրատապության մասին առաջարկությունն ի գիտություն ընդունելու հանձնարարականի վերաբերյալ, նշվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը նպատակահարմար է համարում հիշյալ ընթացակարգերի կատարելագործումը, իսկ հրատապության առումով` առաջարկում է հարցին անդրադառնալ ՀՀ հարկային օրենսգրքի հատուկ մասի նախագծի շրջանակներում։
Այդ եւ մեկ այլ` «Էլեկտրասարք» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի եւ «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի կողմից առաջարկված` հարկ վճարողի մոտ այլ հարկատուների հաշվին գերավճարի գումարը հաշվանցելու դիմումի առկայության պայմաններում, նախքան օրենքով սահմանված կարգով այդ դիմումի հիման վրա ուսումնասիրության անցկացումը, դիմումում նշված` հաշվանցման ենթակա գումարի մասով հարկային պարտավորությունների գանձումից (այդ թվում` հարկ վճարողի բանկային հաշիվների վրա արգելանք դնելու միջոցով) ձեռնպահ մնալու ընթացակարգի ներդրման վերաբերյալ հանձնարարականների կատարման ընթացքի քննարկման արդյունքում, հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանին` առաջարկությունների հեղինակների հետ մեկ անգամ եւս քննարկել բարձրացված հարցերը եւ, համաձայնության գալու դեպքում, արդյունքների մասին զեկուցել խորհրդի հաջորդ նիստին։
Սուրեն Կարայանին եւ ՀՀ ԿԱ պետական եկամուտների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանին հանձնարարվել է նաեւ մեկ անգամ եւս քննարկել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի առաջարկությունները` հարկային եւ մաքսային մարմինների աշխատակիցների խրախուսման գործընթացի մասին, ինչպես նաեւ հարկային մարմինների նյութական խրախուսման ֆոնդի եկամուտների եւ հարկային իրավախախտումների արդյունքում պետական բյուջե հավաքագրված գումարների միջեւ գործող ուղղակի կապի վերացման հարցերը։
«Հայաստանի Բանկերի Միություն» իրավաբանական անձանց միության նախագահին` բանկերի միության կողմից բանկային համակարգում ԱԱՀ-ի կիրառման գործընթացում ծագած խնդիրների վերաբերյալ անցկացված ուսումնասիրության արդյունքների հիման վրա գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկությունների փաթեթն ամփոփելու եւ Եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհրդի (ԵՎԲԱԽ) քննարկմանը ներկայացնելու հանձնարարականի կատարման ընթացքի քննարկման արդյունքում հանձնարարվել է` ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի եւ ՀՀ ոստիկանության հետ, մեկ անգամ եւս քննարկել Հայաստանի բանկերի միության կողմից ներկայացված օրենսդրական բարեփոխումների իրականացման առաջարկները եւ արդյունքների մասին զեկուցել խորհրդի հաջորդ նիստին։
Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը որոշվել է հետաձգել եւ քննարկել խորհրդի հաջորդ նիստում։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98