ՊԿՊ-ների աճուրդ` 26 շաբաթ մարման ժամկետով
Այսօր՝ մարտի 17-ին, տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26159143 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 877 մլն դրամ, որից մրցակցային` 852 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 25 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 480 770 886 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 7.9114 տոկոս, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.0052 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 5 գործակալ: