Փետրվարին Եվրոգոտում սպառողական գներն աճել են 0,7%-ով
2014 թվականի փետրվար ամսվա արդյունքներով Եվրոգոտում սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 0,7%-ով։ Հունվար ամսվա արդյունքների հետ համեմատ ցուցանիշը գրանցել է 0,3% աճ։ Այս մասին է հաղորդում Eurostat-ը։
ԵՄ անդամ 28 երկրում հաշվետու ամսում գնաճը կազմել է 0,8%։ Նշվում է, որ հունվար ամսվա արդյունքներով տարեկան կտրվածքով սպառողական գներն աճել են 0,9%-ով։
Հիշեցնենք, որ 2013 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով Եվրոգոտու ՀՆԱ-ն եռամսյակային կտրվածքով աճել է 0,3%-ով։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանում ցուցանիշը գրանցել է 0,1% աճ։