Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՀԿԵ-ում կայացել է երկաթուղային ենթակառուցվածքի առողջացմանը նվիրված խորհրդի նիստը
26/03/2014 16:47
Կիսվել

ՀԿԵ-ում կայացել է երկաթուղային ենթակառուցվածքի առողջացմանը նվիրված խորհրդի նիստը

Մարտի 25-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում անցել է երկաթուղային ենթակառուցվածքի առողջացման հարցերով գիտատեխնիկական խորհրդի նիստը:

– 2013 թվականի ընթացքում մենք լուծել ենք ՀԿԵ-ի առջև ծառացած մի շարք կարևոր խնդիրներ: Օրինակ, մի շարք երկաթուղային հատվածներում անց էին կացվել նորոգման աշխատանքներ, ուժեղացվել մոտ 40 կմ երկարություն ունեցող 350 հատվածներ, կամուրջներ: Համոզված եմ, որ մենք կարողացանք ամրության և հուսալիության լավ պահուստ ձևավորվել, – ասաց գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:

Նա նաև հիշեցրեց, որ անցած տարի 56 միավորով կրճատվեց գծի բալային գնահատականը, գծի ուղեմասերում կատարելագործվել է կառավարման գործընթացը, կրճատվել ուղեմասերի ստորաբաժանումների քանակը:

2013 թվականի հիմնական ձեռքբերումներից Վիկտոր Ռեբեցը նշեց, մասնավորապես, տեխնիկական սարքերի խափանումների կրճատումը, փոխադրումների նոր տեխնոլոգիաների ներդրմանը խափանող գործոնների վերացումը:

Միևնույն ժամանակ գլխավոր տնօրենն ընդգծեց, որ 2014 թվականն երկաթուղու համար կլինի ոչ պակաս ակտիվ և հագեցած:

– Այս տարին լինելու է նույնպես բարդ և հագեցած: Արդեն մի քանի օրից կավարտվի երկաթուղու ամենախոշոր ստորաբաժանման՝ Ենթակառուցվածքի տնօրինության, ձևավորումը, որտեղ աշխատելու են մոտ 1,6 հազ. մարդ և որտեղ միավորվելու են 8 ձեռնարկություն, – նշեց Ընկերության ղեկավարը:

Վիկտոր Ռեբեցը տեղեկացրեց, որ 2014 թվականին կավարտվեն վերանորոգման աշխատանքները Գյումրու ուղեմասում, վերանորոգում կանցնեն Սևանի ուղեմասի մի քանի հատվածներ:
Իր զեկույցում Ենթակառուցվածքի ծառայության պետ Վալերի Գորշենինը նշեց, որ 2009 – 2013 թթ. վերանորոգվել է 355,4 կմ գիծ, փոխվել 392 հազ կոճղ:

2014 թվականին հիմնական աշխատանքները տարվելու են ենթակառուցվածքի ուժեղացման, 99 բալ մակարդակի վրա գծի ընդհանուր բալային գնահատականի ապահովման, խափանումների ընդհանուր քանակի կրճատման ուղղություններով: Ընթացիկ տարում ենթակառուցվածքի առողջացմանը ուղղվելու է 5,6 մլրդ դրամ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զեկույցներ տարբեր ուղեմասերում, էներգամատակարարման, ավտոմատիկայի, կապի ձեռնարկություններում ենթակառուցվածքի վիճակի վերաբերյալ, ներկայացվել է Սանահինի մեխանիզացված ուղեմասի և Մասիսի գծային մեքենացված կայարանի վերականգնման ընթացքը:

AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12