ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 26/03/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 26-ին, բորսայում կայացել է 5100000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 20 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 45500000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.00%, փակմանը` 7.55%, առավելագույնը` 8.00%, նվազագույնը` 7.55%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.6478%: