DE BEERS-Ը ԿՐԿՆԱԿԻ ԿՐՃԱՏՈՒՄ Է ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Ալմաստի և ադամանդների արտահանման համաշխարհային առաջատար De Beers ընկերությունը որոշում է կայացրել կրկնակի անգամ նազեցնել արտահանման և վաճառքի ծավալները: Այս ամենի պատճառը իհարկե միջազագյին ֆինանսատնտեսական ճգնաժամն է, որի պատճառով վերջին տարում ալմաստների և ադամանդների գները համաշխարհային շուկաներում արդեն նվազել են 30%-ով: Բրիտանական Barclays բանկի վերլուծության համաձայն այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում De Beers-ը ամսեկան կորցրել է 100 միլիոն դոլար: