
Հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 6.1%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2014թ.-հ հունվար-փետրվար ամսիներին Հայաստանում արտադրվել է 4 467 տոննա միս: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մսի արտարդության ծավալներն աճել են 6.1%-ով:
Միևնույն ժամանակ մսամթերքի (ներառյալ երշիկեղեն) արտարդության ծավալներն աճել են 5.4%-ով և կազմել 627 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները նվազել են 2.3%-ով և կազմել 69.4 տոննա: