
ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը միացել է TANDEM վճարային համակարգին
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին է առաջարկում առանց հաշվի բացման դրամական միջոցների ուղարկման և ստացման ևս մեկ հարմարավետ և արագ տարբերակ: TANDEM Transfer համակարգի միջոցով Դուք կարող եք Բանկի Կենտրոնական գրացենյակում և ցանկացած մասնաճյուղում ստանալ և իրականացնել դրամական միջոցների փոխանցումներ դեպի Մերձավոր արտասահման, ինչպես նաև փոխանցումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում:
TANDEM Transfer համակարգով ստացված գումարը կարելի է ստանալ նաև գործող քարտերի միջոցով կամ ձեռք բերելով անվճար ACBA TRANSFER հատուկ քարտ` առանց Բանկ այցելելու ընդամենը զանգահարելով 31 88 88 հեռախոսահամարով: