Նիգերիան ճանաչվել է Աֆրիկայի ամենախոշոր տնտեսությամբ երկիրը
Նիգերիան ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է անցել Հարավաֆրիկյան Հանրապետությունից և դարձել Աֆրիկայի ամենախոշոր տնտեսությամբ երկիրը: Նիգերիայի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2013 թվականին երկրի ՀՆԱ-ն կազմել է շուրջ 510 մլրդ ԱՄՆ դոլար: 2012 թվականին ցուցանիշը կազմել էր 453,9 մլրդ ԱՄՆ դոլար:
Միևնույն ժամանակ, ըստ ներկայացված տվյալների՝ երկրի բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Նիգերիան դեռևս զիջում է Հարավաֆրիկյան Հանրապետությանը:
Նիգերիան համարվում է Աֆրիկայի առավել խիտ բնակեցված երկրներից մեկը: