Մաքսային Միությանը անդամակցությանը նվիրված կլոր սեղան
Կլոր սեղանին մասնակցում էին «Ռոստեստ» մարմնի Մոսկվայի ղեկավար Ալեքսանդր Սավինը և «Ռոստեստ» մարմնի Սանկտ-Պետերբուրգի ղեկավար Տատյանա Յակովլևան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ Լիլի Մաքսուդյանը, Հայաստանի գործարար միջավայրի և պետական գերատեսչությունների մի շարք ներկայացուցիչներ և փորձագետներ:
Հանդիպման ընթացքում ՄՄ փորձագետների կողմից ներկայացվեցին ՄՄ մի շարք տեխնիկական կանոնակարգեր, որոնց թվում` «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության վերաբերյալ», «Մեքենաների և սարքավորումների անվտանգության վերաբերյալ», «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինի, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքների նկատմամբ պահանջների վերաբերյալ», «Քսայուղերի, յուղերի և հատուկ հեղուկների նկատմամբ պահանջների վերաբերյալ» և այլն:
Գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ քննարկվեցին ՀՀ Մաքսային միությանը անդամակցության շրջանակում նախատեսվող մի շարք օրենսդրական փոփոխությունների իրականացման հետ կապված խնդիրները: