Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Մեկնարկեց սկսնակների համար մաքուր տեխնոլոգիաներ ծրագրի բիզնես գաղափարների մրցույթ
29/04/2014 14:48
Կիսվել

Մեկնարկեց սկսնակների համար մաքուր տեխնոլոգիաներ ծրագրի բիզնես գաղափարների մրցույթ

Ս.թ.-ի ապրիլի 29-ին, ժամը 11:00-ին, ՄԱԿ-ի գրասենյակի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ֆինանսավորմամբ Հայաստանում ՓՄՁ-ների և սկսնակների համար մաքուր տեխնոլոգիաներ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում մեկնակրվող մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների մրցույթին:

Ասուլիսին ներկա Էին Հայաստանում ՄԱԱԶԿ ծրագրերի ղեկավար  Անահիտ Սիմոնյանը, Հայաստանում ՓՄՁ-ների և սկսակների համար մաքուր տեխնոլոգիաներ ծրագրի ազգային համակարգող Ֆրունզիկ Ոսկանյանը, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն տնօրենի տեղակալԿարեն Գևորգյանը:

Ասուլիսին ներկայացվեց Հայաստանում ՓՄՁ-ների և սկսակների համար մաքուր տեխնոլոգիաներ ծրագիրը, դրա շրջնակներում իրականացվող մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթի մանրամասները, ակնկալվող արդյունքները և ժամանակացույցը:

Ասուլիսին բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում ՄԱԱԶԿ ծրագրերի ղեկավար տիկին Անահիտ Սիմոնյանը՝ խոսելով ՄԱԱԶԿ-ի կողմից Հայաստանում իրականոցվող ծրագրերի և տվյալ մամլո ասուլիսի նպատակի մասին:

Ծրագրի ազգային համակարգող պարոն Ֆրունզիկ Ոսկանյանը համառոտ ներկայացրեց ծրագիրը, նրա նպատակներն ու խնդիրները:

Իր հետթին, պարոն Ենգիբարյանը հավելեց, որ ծրագիրը դրականորեն կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա ՝ ստեղծելով ֆինանսական նոր միջոցների ներգրավվման հնարավորություն:

Կառավարության կողմից ծրագրի գործընկերներն են ՀՀ էկոնոմիկայի, բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների ու գյուղատնտեսության նախարարությունները:

Ծրագիրն իրականացվելու է Սիլիկոնյան հովտում գտնվող Cleantech Open ակսելերատորի մոդելի հիման վրա, իսկ ազգային գործընկերներն են հանդիսանում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), Փոքր և միջին ձեռնարկատիրության զագացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ):

Ասուլիսին ելույթով հանդես եկավ նաև պարոն Կարեն Գևորգյանը, որը կարևորեց ծրագրում երիտասարդ ձեռներեցների և ՓՄՁ-ների ներգրավվածությունը:

Նշվեց, որ ծրագիրը նաև սերտորեն համագործակցում է Հայաստանի բուհերի հետ, որոնցից մի քանիսում արդեն անց են կացվել հանդիպումներ ուսանողության և դասախոսական անձնակազմի հետ՝ ներկայացնելով ծրագիրը, խնդիրներն ու նպատակները և ծրագրի շրջանակներում կազմակերպվող մրցույթի մանրամասները: Ըստ պրն. Ոսկանյանի ուսանողությունը բավականին հետաքրքրված է ծրագրով և մրցույթին մասնակցությամբ, ինչի մասին վկայում են ստացված հայտերը:

Ներկայացվեցին նաև մրցույթի մանրամասները՝ նշելով, որ նախատեսվում է հավաքագրել մաքուր տեխնոլոգիաներին (Էներգաարդյունավետություն, վերականգնվող էներգիա, թափոններից էներգիայի ստացում, ջրային ռեսուրսներ) վերաբերող թվով մինչև 80 բիզնես գաղափարներ և նախատիպեր:

Գաղափարների և նախատիպերի հեղինակ մասնակիցները կանցնեն գնահատման փուլ, որի արդյունքում ընտրված լավագույն 25-ը կշարունակեն մրցույթը՝ մասնակցելով ինտենսիվ բիզնես դասընթացերի և մենթորների հետ անհատական աշխատանքին՝ բիզնս գաղափարները բիզնես մոդելների վերածելու կամ նախատիպերը բարելավելու նպատակով:

Հոկտեմբերի 16-ին և 17-ին տեղի կունենա եզրափակիչ փուլը, որի ընթացքում տեղական և միջազգային մասնագետներից կազմված հանձնաժողովը 25 մասնակիցների բիզնես մոդելներից կընտրի լավագույն 4-ը, որոնք և կստանան մինչև 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամային պարգևներ, իսկ նրանցից մեկը` ազգային հաղթողը, կմասնակցի նաև Սիլիկոնյան հովտում կայանալիք ամենամյա Cleantech Open բիզնես ֆորումին:

Ծրագիրը բաց է բոլորի համար, չունի տարիքային սահմանափակում: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների նորարարական և ստեղծագործական բիզնես գաղափարներ ունեցող ցանկացած կազմակերպություն և անհատ:

Մրցույթին առցանց հնարավոր է դիմել Cleantech Open Armenia կայքի միջոցով՝  http://armenia.cleantechopen.org, իսկ հայերեն լեզվով դիմումաձևը ստանալու համար գրել հետևյալ էլ-հասցեով՝ [email protected]:

AMP
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01