Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀՀ ՏՄՊՊՀ – ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՍՏԱՏԵՑ 2008Թ.-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
10/04/2009 13:18
Կիսվել

ՀՀ ՏՄՊՊՀ – ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՍՏԱՏԵՑ 2008Թ.-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր այսօրվա հերթական նիստում հաստատել է Հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը:
 
Համաձայն հաշվետվության, Հանձնաժողովը 2008 թ. ուսումնասիրել է 29 ապրանքային շուկա, դիտանցում է իրականացրել 102 շուկայում, որտեղ գործում է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում գրանցված 77 տնտեսվարող սուբյեկտ: Հանձնաժողովին հաջողվել է նաեւ բացահայտել գերիշխող դիրքի չարաշահման եւ հակամրցակցային համաձայնությունների կնքման մի շարք հնարավոր դեպքեր, որոնք կարող էին հանգեցնել տնտեսապես չհիմնավորված գնի բարձրացման, դրանց բարձր մակարդակի պահպանմանը կամ մրցակցության սահմանափակման: Ընդհանուր առմամբ, Հանձնաժողովն անդրադարձել է մոտ 20 ապրանքային շուկաներում իրացման գների կիրառման քաղաքականությանը:
 
Ապրանքային շուկաների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գերազանցապես տեղական արտադրության հաշվին գործող շուկաներից 5-ը բարձր կենտրոնացված է, մեկը ցածր, եւս մեկը` միջին կենտրոնացված: Գերազանցապես ներմուծման հաշվին գործող շուկաներից 8-ը բարձր կենտրոնացված է, 14-ը` ցածր, մեկը` միջին կենտրոնացված:
 

2008 թվականին Հանձնաժողովի կողմից ընդունված տուգանք սահմանող 14 որոշումների հիման վրա տնտեսավարող սուբյետներից գանձման ենթակա ընդհանուր գումարը կազմել է  327 915 380  դրամ, որից պետական բյուջե է գանձվել 105 682 379 դրամ (այդ թվում նաեւ Հանձնաժողովի նախորդ տարիների որոշումների հիման վրա), որից դատական կարգով` 103 982 379 դրամ: ՀՀ դատարաններ ներկայացված 20 հայցադիմումներով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 326 365 380 դրամ, որոնցից 7-ը` 323 115 380 դրամ ընդհանուր գումարով գտնվում են ՀՀ դատարանների վարույթներում, 13-ը` 3 250 000 դրամ ընդհանուր գումարով, բավարարվել են: Ընդդեմ Հանձնաժողովի 2008 թվականին ներկայացվել է  17  հայցադիմում` 324 750 000 դրամ ընդհանուր գումարով: 
 
Հաշվետվությունն ամբողջությամբ օրերս կտեղադրվի Հանձնաժողովի պաշտոնական` www.competition.am վեբ-կայքում:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69