
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 07/05/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 7-ին, բորսայում կայացել է 2700000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 25 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 53000000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.25%, փակմանը` 7.25%, առավելագույնը` 7.25%, նվազագույնը` 7.25%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.2500%: