ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ-ՈՒՄ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԵԼ Է 9.2 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 12.4 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Ապրիլի 6-10-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 35.491.348 ԱՄՆ դոլար` 371.68 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 38.268.018 ԱՄՆ դոլար` 374.11 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մարտի 30-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 9.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 12.4 մլն ԱՄՆ դոլար:
www.cba.am