
Նախագահներ Սարգսյանը և Օլանդը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոբոլյանական համերգին
Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների բարձր հովանու ներքո անցկացվող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյակի հոբելյանական համերգին: Համերգի ավարտին Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը երախտագիտություն են հայտնել մեծ շանսոնյեին: