Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՀ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՕՐԵՆ ՄԱՍՈՒԴ ԱՀՄԵԴԻՆ
10/04/2009 17:56
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՀ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՕՐԵՆ ՄԱՍՈՒԴ ԱՀՄԵԴԻՆ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Մասուդ Ահմեդին։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը։

Գոհունակություն հայտնելով Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մեր երկրի համագործակցությունից, վարչապետը նշել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցություններն անհամեմատ ավելի հեշտ է դիմագրավել միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում` ԱՄՀ-ի հետ սերտ փոխգործակցությամբ։
ԱՄՀ-ի տարածաշրջանային տնօրենը եւս ընդգծել է, որ հիմնադրամը կարեւորում է Հայաստանի հետ համագործակցությունը եւ պատրաստակամ է ստեղծված դժվարին պայմաններում հնարավորինս օժանդակել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների հաղթահարմանը։

Մասուդ Օմեսի խնդրանքով վարչապետը համառոտակի ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված ներկա իրավիճակն ու ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված քայլերը` ըդգծելով, մասնավորապես, ՀՀ պետական բյուջեի սոցիալական ոլորտին` աշխատավարձերին, թոշակներին ու նպաստներին, առողջապահությանը, կրթությանն ուղղված ծախսերի պաշտպանվածությունը, ՀՆԱ-ի աճի խթանմանն ուղղված միջոցառումները։ Վարչապետը տեղեկացրել է նաեւ, որ Համաշխարհային բանկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծելու օպերատիվ աշխատանքային խումբ` ՀՀ մակրոտնտեսական կանխատեսումների եւ հնարավոր սցենարների մշակման համար։

ԱՄՀ-ի տարածաշրջանային տնօրենը դրական է գնահատել ֆինանսական կայունության պահպանման եւ արժույթի փոխարժեքի ճկուն քաղաքականության վերադառնալու ուղղությամբ Հայաստանում իրականացված միջոցառումները։ Ըստ նրա, Արժույթի միջազգային հիմնադրամը եւս այսօր ջանում է ավելի ճկուն քաղաքականություն վարել պետություններին ֆինանսական օժանդակություն տրամադրելու հարցում` ավելի հաշվի առնելով ոչ թե նախատեսված քվոտաները, այլ տվյալ պետության իրական կարիքները։ Մասուդ Ահմեդը նշել է, որ այդ տեսակետից ՀՀ պետական բյուջեի` առավել թիրախային խավերին, աղքատության մակարդակի նվազմանն ուղղված սոցիալական պաշտպանված ծախսերի, ինչպես նաեւ արժույթի փոխարժեքի ճկուն քաղաքականության կիրառման դրական արդյունքների վերաբերյալ լուրջ հիմնավորումների ներկայացման դեպքում, առաջիկայում ԱՄՀ-ն կարող է քննարկել Հայաստանին լրացուցիչ ֆինանսական օժանդակություն տրամադրելու հարցը։

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08