Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Կոնվերս բանկ. մեկնարկել է «Ապագայի թիմ» ծրագիրը
20/05/2014 11:12
Կիսվել

Կոնվերս բանկ. մեկնարկել է «Ապագայի թիմ» ծրագիրը

Կոնվերս Բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկում մեկնարկել է «Ապագայի թիմ» ուսումնական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում 25 եռանդուն երիտասարդներ, ովքեր հաղթահարել են նախընտրական փուլերը, մասնակից են դարձել Կոնվերս Բանկի առաջատար մասնագետների կողմից մշակված հատուկ 1,5 ամիս տևողությամբ դասընթացներին:

«Առաջին անգամ «Ապագայի թիմ» ծրագիրը անց է կացվել 2012-ին: Ծրագրի ավարտին 20 մասնակից դարձան Կոնվերս Բանկի աշխատակից: 2012-ի լավ ցուցանիշներով  ոգեշնչվելով՝ 2013-ին ծրագիրն  իրականացրեցինք 2-րդ անգամ, իսկ Կոնվերս Բանկում աշխատանքի անցած երիտասարդ մասնագետների թիվը գրեթե կրկնապատկվեց», – պատմում է Կոնվերս Բանկի անձնակազմի կառավարման բաժնի պետ Լուսինե Մելիքսեթյանը:

Դասընթացներն անց են կացվում շաբաթական 2-3 օր, 2 ժամ տևողությամբ՝ Կոնվերս Բանկի գլխամասային գրսենյակի ուսումնական կենտրոնում: Ծրագրի ավարտից հետո հաջողությամբ հաղթահարելով ատեստացիայի փուլը երիտասարդ մասնագետները աշխատանքի կանցնեն Կոնվերս Բանկում:

«Յուրաքանչյուր տարի Կոնվերս Բանկում աշխատանքի են անցնում բուհերի տասնյակ շրջանավարտներ: Մեզ համար անչափ կարևոր է եռանդուն և որակյալ մասնագետների ներգրավումը աշխատանքային պրոցեսի մեջ: Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական ռազմավարության ծրագրերը այս տարի ուղղված են մասնավորապես կրթությանը», – նշել է Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

2014-ին նախատեսվում է անցկացնել ևս մեկ «Ապագայի թիմ» ծրագիր, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ծրագրի մասնակիցներն ընտրվում են ըստ հատուկ մշակված թեստավորման և անհատական հարցազրույցի: Ապագայի թիմ ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք www.conversebank.am:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69