
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐՋՈՒՄ ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը իր ֆինանսատնտեսական ոլորիտի խորհրդականների հետ խորհրդակցությունից հետո հայտարարել է, որ ԱՄՆ տնտեսությունը սկսել է հուսադրող նշաններ ցույց տալ, բայց դեռ վաղ է խոսել աճի և տնտեսական ճգնաժամի հաղթահարման մասին: Նա նաև նշել է, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են ԱՄՆ տնտեսության առողջացմանը ուղղված հավելյալ քայլեր, մասնավորապես, բանկերին "վատ" ակտիվներից ազատվելու գործում պետական աջակցություն ցույց տալու հարցը: